Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Հավելյալ տեղեկատվության համար անցեք հղումով:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ (բուք է) և Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհները:
Կարդացեք նաև
Նոյեմբերյանի և Դիլիջանի ոլորանները, Լոռու մարզի ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան և Ապարան-Ծիլքար ավտոճանապարհները փակ են բեռնատարների համար։
Սյունիք գյուղից Ջերմուկ քաղաքի խաչմերուկ տանող ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Արթիկ-Ալագյազ, Գոգավան-Ստեփանավան և Բլագոդարնոյե-Կաթնառատ ավտոճապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Մաստարա-Լանջիկ և Սյունիքի մարզի ավտոճանապահները՝ բեռնատարների համար։
Ջերմուկ քաղաքում, Ջաջուռ գյուղում, Գորայք-«Զանգեր» և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ