Էմանուել Մակրոնի՝ վերջերս ձեւավորած նոր կառավարությունում մշակույթի նախարար է նշանակվել աջակողմյան Ռաշիդա Դատին, որը Մեհրիբան Ալիեւայի մտերմուհին է եւ ունի պրո-ադրբեջանական հայացքներ:
Ինչպես Aravot.am-ին փոխանցեցի Ֆրանսիայից, «ՀՅԴ նոր սերունդ» երիտասարդական միության անդամները (միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյան) ի նշան բողոքի՝ այսօր նախարարության դիմաց խորհրդանշական դրամներ եւ արյուն են լցրել:
Ընդ որում, փողը խորհրդանշում է կոռումպացված լինելը, իսկ արյունը՝ մեղսակցությունը հայ ժողովրդի հետ պատահած դժբախտություններին: «ՀՅԴ նոր սերունդը» մտահոգված է, որ ադրբեջանամետ հայացքներով տիկինը, որ Փարիզի քաղաքապետի պաշտոնի՝ Մակրոնի թեկնածուն է, կարող է ընտրվելու շանսեր ունենալ:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ