«Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ Միխեիլ Սարջվելաձեն, արձագանքելով Սալոմե Զուրաբիշվիլիի դժգոհությանը, պնդել է, որ նախագահը որևէ առնչություն չունի Հայաստանի վարչապետի՝ Թբիլիսի կատարած այցի հետ։
«Զուրաբիշվիլին գիտի, որ ինքը որևէ առնչություն չունի այդ հանդիպման և այցի հետ։ Իրականում այն հաջողված այց էր, հանրությունն ականատես եղավ հաջող համագործակցության արդյունքներին։ Կարծում եմ, որ այս կապակցությամբ նա ասելիք չունի»,- հայտարարել է Վրաստանի իշխող ուժի ներկայացուցիչը։
Նախագահ Զուրաբիշվիլին այսօր ավելի վաղ տարածած իր հայտարարութամբ ողջունել է Հայաստանի վարչապետի այցը, միևնույն ժամանակ նշել, որ իրեն «հնարավորություն չի տրվել հանդիպել և պատշաճ կերպով հյուրընկալել բարեկամ երկրի ղեկավարին»։
Թարգմանությունը՝ Azatutyun.am-ի