Sputnik Արմենիա – Բաքուն հետաձգել է Նիդեռլանդների ԱԳ նախարարի այցն Ադրբեջան Ամստերդամից հնչող քննադատական հայտարարությունների պատճառով, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցի վերաբերյալ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն վրդովված է, որ Նիդեռլանդների նախարար Հանկե Բրուինս Սլոթը սպառնացել է Ադրբեջանին պատժամիջոցներով և ասել, որ Բաքվի վերջին հրապարակային հայտարարությունները անհանգստության տեղիք են տալիս։
Բաքվում նախարարի հայտարարությունները գնահատել են որպես «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ և տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրողությունների նկատմամբ կանխակալ մոտեցման օրինակ»։