Լրահոս
Օրվա լրահոսը

Մնում է փակել օտարերկրյա թիկունքից վայրահաչողների բերանը, որոնք հայհոյում են հայրենիքում` Հայաստանում ապրողներին. Կարեն Անդրեասյան

Հունվար 27,2024 13:47

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի լավ բան N 8. Հայաստանում հայհոյանքով ազդեցիկ դառնալու մոլուցքը սկսում է մարել: Հանրային բանավեճում աստիճանաբար հաղթում է կիրթ ու փաստարկված խոսքը: Վերացման եզրին է նաև դեղին մամուլը:

Հայաստանում կա խոսքի լիարժեք ազատություն, միևնույն ժամանակ ունենք զրպարտությունից ու վիրավորանքից պաշտպանող օրենսդրություն: (2011-ին մամուլը ինձ հիշատակելիս վերջում պարտադիր գրում էր, որ ես եմ այդ դիվային օրենքի հեղինակը): Գարնանը դատարանները կբեռնաթափվեն, և հայհոյողների պատիժն ավելի արագ տեղ կհասնի:

Բռնության կոչերը ևս մեծամասամբ ստանում են պատշաճ քրեաիրավական ընթացք: Մնում է փակել օտարերկրյա թիկունքից վայրահաչողների բերանը, ովքեր հայհոյում են հայրենիքում` Հայաստանում ապրողներին: Դեռ կգտնենք նաև այս հարցի լուծման իրավական ճանապարհը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031