Ըստ «Der Spiegel» ամսագրի՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը X հարթակում Ռուսաստանի կողմից համակարգված ապատեղեկատվական արշավ է հայտնաբերել: Բեռլինում կառավարությունը վախենում է Ռուսաստանի միջամտությունից իր ընտրություններին:
Այս ապատեղեկատվությունը նպատակ ունի վարկաբեկել Ուկրաինային տրամադրվող գերմանական օգնությունը և ազդել տարվա վերջին երկրի արևելքում եվրոպական և տարածաշրջանային ընտրությունների վրա: Գերմանական թերթը պնդում է, որ հասանելի է եղել նախարարության ռազմավարական հաղորդակցության բաժնի զեկույցին, որը հիմնված է պլատֆորմի վերլուծության վրա 2022 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև այս տարվա հունվարի 20-ը ընկած ժամանակահատվածում: Այնտեղ հայտնաբերվել են ավելի քան 50’000 կեղծ հաշիվներ, որոնք հեռարձակել են ավելի քան մեկ միլիոն հաղորդագրություն գերմաներենով: Ամենատարածվածներից մեկն այն բողոքն էր, որ Գերմանիայի կառավարությունը անտեսում է սեփական ժողովրդին՝ օգնելով Ուկրաինային։
Հաշվի առնելով ԱՄՆ-ի և Գերմանիայի սերտ կապերը՝ չի կարելի բացառել, որ նախագահ Ջո Բայդենի Դեմոկրատական կուսակցությունն իր հերթին շուտով Ռուսաստանին մեղադրի ընտրական միջամտության մեջ՝ հօգուտ Դոնալդ Թրամփի։ Եվ առավել եւս, որ Թրամփն արդեն իսկ խոստացել է իր վերընտրվելու դեպքում ամբողջությամբ դադարեցնել ամերիկյան աջակցությունն Ուկրաինային։ Իմանալով, որ Թրամփը եղել է Իսրայելի անսասան պաշտպանը, և որ ամերիկյան տնտեսության բիզնես ծրագիրը հիմնված է այլուր պատերազմի հրահրման վրա, չի կարելի բացառել, որ 2025 թվականին Իրանի դեմ ռազմական ծրագիր իրականացվի, եթե հանրապետականը վերընտրվի։ Սա ինչ-որ կերպ կծառայի Ռուսաստանի շահերին, որն այդպիսով կկարողանա ազատվել նավթային ոլորտում մրցակցից։
Աննա ԱԶՆԱՈՒՐ