Լրահոս
Օրվա լրահոսը

Վովա Վարդանով. «Իրավիճակը լարված է ներսում». «Հրապարակ»

Հունվար 27,2024 10:45

Կառուցելով գմբեթները՝ պետության ուշադրությունն էինք հրավիրում այն հարցերի վրա, որոնց ուղղությամբ պիտի աշխատեին, «Հրապարակի» հետ զրույցում ասաց ՈՄԱ-ի ղեկավար Վովա Վարդանովը։ Նա նշեց, որ հասարակական կազմակերպությունն իրավունք ունի աշխատանքներ տանել, իսկ մարդիկ էլ սեփական հողամասում այնպիսի մառան կառուցել, որը պատերազմական գործողությունների ժամանակ կարող է ապաստարան կամ կրակակետ ծառայել։

«Մեր որոշ չինովնիկներ՝ նախարարությունը նշանակություն չունի, հոմոսովետիկուս են, լռված են անցյալի մեջ և իրենց կարծիքով ամեն ինչի, մեր շունչ քաշելու իրավունքն էլ է իրենց տրված։ Այդպես չի, թող մի քիչ ավելի ուշադիր կարդան օրենսդրությունը` Հայաստանի Հանրապետության, որովհետև որքանով ես եմ հիշում, ժողովրդավարական է»,-ասաց Վարդանովը։

ՈՄԱ-ի ղեկավարը հիշեցնում է, որ Սովետական Միության ժամանակ էլ կային հասարակական կազմակերպություններ, ինչպես օրինակ ԴՈՍԱԱՖ-ը։ Վերջինս սարկազմով նշում է, որ Հայաստանը կարծես թե Արևմտյան Ադրբեջանի վերածվելու վտանգի առաջ կանգնած չէ, այլ միջուկային «զոնծիկի» տակ է։

Բանակում անընդհատ տեղի ունեցող սպանության ու մահվան ելքով դեպքերը մի քանի պատճառներ ունեն, ասում է Վարդանովը՝ կանսերվաներ, մշտապես կրկնվող սննդակարգ, հասարակության մեջ ատելության մթնոլորտ, ֆինանսական անհասկանալի անհավասարություն՝ փաստացի անարդարություն։

Նա վստահ է, որ նախկինում մահվան ելքով պատահարներն ավելի շատ էին բանակում, պարզապես այն ժամանակ ավելի շատ ճանապարհային պատահարներից էին մահանում, իսկ հիմա միջանձնային խնդիրների պատճառով։

Դա արտահայտվում է, օրինակ այսպես՝ դիրքապահը տասնհինգ օր դիրքերում է ծառայությունն անցկացնում ու քննությանը պատրաստվելու հնարավորություն չի ունենում, իսկ շտաբում նստածը՝ իր տաքուկ օֆիսում կարող է 20 հազար դրամ քիչ ստանալ, բայց քննությանը պատրաստվելու հնարավորություն է ունենում, որպես արդյունք` անցնում է ատեստացիան, ունենում 60-70 տոկոս աշխատավարձի բարձրացում, շարունակում է օֆիսում նստել, իսկ դիրքապահը դիրք է պահում՝ ցածր աշխատավարձով։

«Իրավիճակը լարված է ներսում, սև ու սպիտակ իրար էլ չեն ասում, բայց հաչոցն իրար վրա դեռ շարունակվում է, մեկ-մեկ էլ իրար բդից կծում են ու այդ ամեն ինչը գնում է հասնում դիրքեր։ Դա հանցավոր է, երբ մեկը մյուսին ասում է՝ դու սև ես, դու գյալուբոյ ես, դու ռոզըվիյ ես, դու ֆրանկ ես, դու առաքելական ես։ Մեր հասարակությունը եղբայրական, հարազատ կապերով կապված, արմատներով խառնված է, մի ծառ է։ Եվ ցանկացած արմատ կտրելով` մենք հաճախ չենք էլ գիտակցում, թե ինչքան ենք թուլացնում ընդհանուր ծառը»։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031