Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարի կամք»՝ ինչի՞ դիմաց

Հունվար 27,2024 10:00

Դատելով ՀՀ ԱԱԾ հայտարարությունից` 2020 թվականի նոյեմբերից հետո հայկական կողմը մի քանի անգամ Ադրբեջանին է փոխանցել Արցախում ականապատված դաշտերի քարտեզները: Ադրբեջանն անընդհատ բողոքում է, որ դրանք ճշգրիտ չեն: Մինչդեռ մեր ԱԱԾ-ն, պնդելով, որ ավելի ճշգրիտ քարտեզներ չկան, այնուամենայնիվ, հիմա էլ է որոշել ինչ-որ նոր քարտեզներ փոխանցել: ԱԱԾ հայտարարության մեջ մի քանի անգամ հիշատակվում են «հումանիզմ», «փոխադարձ վստահություն», «բարի կամք», «խաղաղության օրակարգ» բառերն ու բառակապակցությունները: Ադրբեջանը բացարձակապես չի ազդվել ու չի ոգեւորվել մեր «կառուցողականությունից» եւ ԱԳՆ պատասխան հայտարարության մեջ հերթական անգամ «մուննաթ է եկել»:

«Բարի կամքն», իհարկե, լավ բան է: Հարց է, սակայն, առաջանում, թե ի՞նչ ենք մենք ստանում այդ միակողմանի «բարի կամքի» դիմաց: Ադրբեջանում պահվող մեր գերիների՞ն է ազատում, Հայաստանի զավթած տարածքների՞ց է հեռանում, կամ գուցե հրաժարվում է մեր մշակութային եւ կրոնական հուշարձաննրը պղծելո՞ւց: Ո՛չ, Ադրբեջանն այդ ամենը չի անում, որեւէ ձեւով չի արձագանքում մեր «հումանիզմին»:

Եթե լսենք Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին ու կողմնակիցներին, ապա Ադրբեջանի «բարի կամքի» միակ դրսեւորումը Հայաստանի վրա չհարձակվելն է: Որովհետեւ, ասում են նրանք, եթե հարձակվի, ապա մի քանի ժամում կգրավի մեր ամբողջ երկիրը, եւ Հայաստան պետությունը կդադարի գոյություն ունենալուց: Ճշտեմ. այդպիսի բաներ են խոսում Հայաստանի՛ իշխանությունների երկրպագուները, որոնք, ըստ էության, կրկնում են այն, ինչ Ալիեւն ասում է գրեթե ամենօրյա ռեժիմով: Հետեւաբար, եթե լսենք Հայաստանի իշխանություններին եւ Ալիեւին, ապա մենք պարտավոր ենք «մեզ խելոք պահել», անընդհատ անպատասխան «բարի կամք» դրսեւորել, որովհետեւ Ադրբեջանը մեծ լավություն է մեզ անում՝ մեր պետությունը չոչնչացնելով:

Դարձյալ հարց՝ որքա՞ն կարելի է ապրել «կուչ եկած» վիճակում՝ նսեմացնելով մեր պետության, բանակի, հասարակության քաղաքական եւ ռազմական ներուժը: Փաշինյանականները սիրում են օդ ցնցել՝ «ինքնիշխանություն», «պետականություն» բառերով: Բայց իրականում նրանք բարձր կարծիքի չեն մեր պետականության մասին, եթե այն պատկերացնում են որպես խաղաքարտերից սարքած մի տնակ, որը փլվելու է Ադրբեջանի թեթեւ փչելուց հետո:

…Յութուբում տարածվող իմ տեսանյութերից մեկում մի «մեկնաբանիչ», որը, չգիտեմ, ՔՊ-ական է, թե ադրբեջանցի քարոզիչ (տարբերությունն, ինչպես տեսաք, մեծ չէ) գրել է ռուսերեն, որ ես սադրիչ եմ եւ մազոխիստ: Բայց իսկական մազոխիզմն, ինձ թվում է, քեզ տկար եւ անպաշտպան զգալն է, ինչպես նաեւ հասարակությանը նման ուղերձ հղելը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մտածում եմ մի համակարգ, որտեղ փողի շրջանառություն չկա, բայց կա ապահովագրական ծառայություն՝ նյութական, ֆինանսական, հոգեւոր, ֆիզիկական, մտավոր: Այսօրվա միջազգային ֆինանսական համակարգը ֆինանսապես ստրկացրել է պետություններն ու մարդկությանը, ոսկե ձկնիկի հեքիաթի պառավի նման ախորժակը ագահաբար մեծանում է, ինչքան ձկնիկը ավելին է տալիս, բայց ագահությունը պառավին բերեց իր կոտրած տաշտակի իրականությանը: Հիմա էս քոչվորները փորձում են ոսկե ձկնիկին՝ մարդկությանը իրենց ծառա կարգել՝ մտցնելով իրենց թվային փողն ու տրանսնացիոնալ կոռպոռացիաները: Նրանց ուժը մեր թուլության մեջ է: Մեր ուժը նրանց վերադարձնում է դղյակներից իրենց կոտրած տաշտակը: Ո՞րն է մեր ուժը: Որը որ պատերազմի, հակամարտության, ատելության, դժբախտության հականիշն է: Դա խաղաղությունը չէ, դա ագրեսիվ, մարտնչող, զավթիչ, պարտադրող Ռազմավարական Դաշինքն է, երբ մեկն առանց մյուսի գոյության շանս չունի, երբ ուկրաինական ազգը հրանոթի արկեր է արտադրում, բայց հրանոթ չի արտադրում, իսկ ռուսական ազգը հրանոթներ է արտադրում, բայց արկեր չի արտադրում, սա է Ռազմավարական Դաշինքը: Հիմա մենք հայերով կարո՛ղ ենք նպաստել այդ երկու ազգերին դառնալ Ռազմավարական Դաշնակից: Մենք էլ կարող ենք մտնել այդ երկու ազգերի Ռազմավարական Դաշինքնի մեջ, սա է մեր փրկությունը: Համամարդկային Ռազմավարական Դաշինք:

  2. Ruben says:

    ՀՀ ԱԱԾ ասելով ու՞մ նկատի ունեք։ Եթե դա ՀՀ ադրբեջանական անվտանգության ծառայությունն է (ԱԱԾ), կարող եմ նրանց խորհուրդ տալ՝. Բոլոր հակահետևակային ականները թաքցված են սար ու ձորում, դաշտերում, հատկապես թփերի ու ծառերի տակ և քողարկված են սպիտակ գույնի զուգարանի թղթով։ Նիկոլը վկա:

  3. Հ.Շ. says:

    ՀՀ որեւէ Սահմանադրութիւն, որ որեւէ կերպով կը հակասէ ՀՀ Անկախութեան Հռչակագիրը, չեղեալ է: Null and void: Օրինապէս, անգոյ:
    Մասնագիտական պարզաբանում՝
    https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02cyeLqtJ9h8qUJLSCqFC4WMpDVWEnyEMF9HwyzgYc9MHSMaTZdAbFC74grHfXoRYBl&id=100063953917374

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031