Լրահոս
Օրվա լրահոսը

Անշարժ գույքի շուկան կարող է պայթել, քանի որ առաջարկը առավել կնվազի․ «Փաստ»

Հունվար 27,2024 09:30

Պաշտոնական տվյալներով, Երևանում 2023-ին բնակարանների առքուվաճառքի գործարքները նվազել են մոտ 24 տոկոսով։ Ի դեպ, նվազել են նաև օտարերկրյա քաղաքացիների կողմից գնված ու վաճառված անշարժ գույքի ցուցանիշները։ Մասնավորապես, 2023-ին օտարերկրացիների կողմից գնված անշարժ գույքի գործարքները նվազել են 15,6 տոկոսով, իսկ վաճառքի գործարքները՝ 6 տոկոսով։ Այդուամենայնիվ, պարզվում է, որ հատկապես մայրաքաղաքում գները շարունակել են բարձրանալ: Ինչի՞ մասին է խոսում այս հանգամանքը: Տարբեր փորձագետների հետ մեր զրույցները հակիրճ ամփոփելով՝ կարելի է նշել, որ առաջին հերթին գործ ունենք արհեստական գերարժևորման հետ, ընդ որում՝ տարբեր հաշվարկներով՝ 20-25 տոկոսի սահմաններում:

Տնտեսագետների կարծիքով, արհեստական ձևավորված գնաճը խթանել են կառավարությունն ու Կենտրոնական բանկը՝ եկամտային հարկի հետվերադարձով։ Ուշագրավ է, որ հիփոթեքային վարկի տոկոսադրույքի դիմաց եկամտահարկի վերադարձի ծրագրով 2021 թվականին պետբյուջեից վճարվել է մոտ 36 մլրդ դրամ, 2022- ին՝ 52 մլրդ, 2023-ին՝ արդեն մոտ 80 մլրդ դրամ: Ինչ վերաբերում է անշարժ գույքի շուկայի պասիվությանը, ապա այստեղ էլ գործ ունենք մի քանի հանգամանքի հետ. նախ, ըստ մասնագետների, իրենց դերն են խաղացել մարդկանց եկամուտների անհամաչափ աճը, տնտեսական աճի կառուցվածքն այն կտրվածքով, որ դա հիմնականում կապ չունի տնտեսության իրական զարգացումների հետ, անվտանգային խնդիրները, ինչպես նաև հանրության մեջ վաղվա օրվա նկատմամբ անորոշության ավելացումը։ Միևնույն ժամանակ մասնագետները մտահոգություն են հայտնում, որ անշարժ գույքի շուկան կարող է պայթել, քանի որ առաջարկը առավել կնվազի, շատ կտրուկ կընկնեն նաև գները՝ հատկապես այն բանից հետո, երբ եկամտահարկի վերադարձի գործոնը դուրս գա:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031