Tert.am. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ափսոսանք է հայտնել, որ իրեն հնարավորություն չի տրվել հանդիպել աշխատանքային այցով Թբիլիսի այցելած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի նախագահի ֆեյսբուքյան էջից։
«Վրաստանի նախագահը ողջունում է ՀՀ վարչապետի այցը երկիր, բայց ցավալի է, որ Վրաստան կատարած այցի ընթացքում նախագահին հնարավորություն չի տրվել հանդիպելու և պատշաճ ընդունելու երկրների ղեկավարներին։
Ցավալի և ուշագրավ է նաև, որ պատկան մարմինները նախագահին չեն տեղեկացնում երկրում բարձր մակարդակի այցերի, հանդիպումների կամ միջոցառումների մասին»,-գրել է նա։
Կարդացեք նաև
Տիկին նախագահ, հասկանալի է Ձեր ափսոսանքի պատճառը: Դուք ափսոսում եք բաց թողնված հնարավորության համար, քանի որ արդեն հասցրել եք ճանաչել փաշինյանի բնավորությունը՝ նա որ երկրի նախագահին էլ հանդիպում է, նրան տարածքներ է խոստանում խաղաղության դիմաց: