ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր մեղադրյալներից Վիգեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը Հակակոռուպցիոն քրեական դատարանի որոշմամբ վերացվեց վաղեմության ժամկետով պայմանավորված:
Ըստ մեղադրանքի՝ Վիգեն Գրիգորյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի խմբի հրամանատար Բեյբությանի օժանդակությամբ Մանվել Մաթևոսյանի օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս ՀՀ ԱԻՆ ՓԾ «ՀԱԷԿ» ջոկատում աշխատանքի ընդունելու դիմաց, 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Արմավիրի մարզի Արշալույս համայնքում Մանվել Մաթևոսյանի հորից՝ Միհրդատ Մաթևոսյանից, անձամբ պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ 819.876 ՀՀ դրամին համարժեք 1.700 ԱՄՆ դոլար գումարի տեսքով ապօրինի վարձատրություն:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է նաեւ, որ Վիգեն Գրիգորյանը մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի հետ, վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում մի շարք անձանց օգտին գործողություններ կատարելու, այն է` նախարարության տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի ընդունելու համար մի շարք անձանցից պահանջել և յուրաքանչյուրից ստացել է 1700-2500 ԱՄՆ դոլարի չափով ապօրինի վարձատրություն:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ