Այսօր՝ հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «Գայի պոստ»-ի մոտ բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 110 HH 01 համարանիշի և BYD մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser Prado-ի համարանիշները հաշվառված է ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքին։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Ազգովի շատ հուզվեցինք, թե նորին պայծառափայլության ընտանիքի անդամներն ի՞նչ են անելու, հո տրանսպոտի՞ց չեն օգտվելու, բա ամոթ չի՞: Աժ-ից մեկի խելքը չի հասնու՞մ, որ իր ծառայողական ավտոմեքենայի բանալիները տա ալենին՝ նեղ իրավիճակից դուրս գալու համար: