Օրերս Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Կ. Միքաելյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում մարզի համայնքներում էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների խնդիրները վերհանելու, հնարավորինս դրանք նվազեցնելու վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Արաքս մասնաճյուղի Եղեգնաձորի էլցանցի պետ Գ. Սմբատյանը, Վայքի էլցանցի գլխավոր ճարտարագետ Ա. Հարությունյանը, համայնքների ղեկավարները, ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։
Մարզպետ Կ. Միքաելյանի՝ տարբեր համայնքներ կատարած այցերի ժամանակ խնդիրը բարձրաձայնել էին նաև բնակիչները։
Ըստ համայնքապետերի՝ խնդիրը առկա է բոլոր համայնքներում։ Ոլորտի պատասխանատուները նշում են, որ էլեկտրաէներգիայի խափանումների հիմնական պատճառները պայմանավորված են եղանակային պայմաններով, հենասյուների հնությամբ, բարձր ծառերի ճյուղերի և էլեկտրալարերի հպումով։ Վթարավերականգնման աշխատանքներն իրականացվում են հիմնականում սահմանված ժամկետներում։Երբեմն դեպի հենասյուներ տանող ճանապարհները հատկապես անբարենպաստ եղանակին դժվարանցանելի են, չեն բավարարում անհրաժեշտ տեխնիկական միջոցները։
Նշվեց նաև, որ որոշ հենասյուներ նորոգվել են, մի շարք բնակավայրերում խնդիրները մասամբ լուծվել են։ Համայնքապետերը փաստեցին, որ խնդիրների պարագայում հնարավորիս ցուցաբերել են աջակցություն և պատրաստակամ են հետագա գործակցության համար։Առաջարկվեց հնարավոր խնդիրները նախապես դիտարկել և կատարել կանխարգելիչ որոշ գործողություններ՝ գարնանը կազմակերպել անհրաժեշտ ծառահատումները, իրազեկման աշխատանքներ տանել բնակչության շրջանում, հստակեցնել առկա տեխնիկական հնարավորությունները, որպեսզի տեղական մակարդակում լուծվող խնդիրները հետագայում խոչընդոտ չդառնան։
Կարդացեք նաև
Վայոց Ձորի մարզպետի աշխատակազմ