Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ խուլիգանության մասին խոսելն անիմաստ է, ուր մնաց թե զանգվածային անկարգություն». Փաստաբանը՝ 11 արցախցիների գործի մասին

Հունվար 26,2024 20:20

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում արցախցի 11 երիտասարդների դատական նիստն էր: Նրանք, այդ թվում՝ Տաթեւիկ Վիրաբյանը, սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում մասնակցում էին հանրահավաքին եւ այսօր նրանց մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգությունների, ոստիկանների եւ կառավարական շենքի վրա շշեր, տարբեր առարկաներ նետելու, վնասվածքներ պատճառելու, հասարակության անդորրը խախտելու համար:

Բորիս Սողոմոնյանի շահերի պաշտպան Գեորգի Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Ապօրինի մեղադրանք է: Այսօր շատ հարցեր կբարձրացնենք եւ հանրությունն էլ իրազեկված կլինի, թե ինչ ապօրինություններով են իրականացնում քննությունը»: Նա դատական նիստում միջնորդություն ներկայացրեց՝ հորդորելով դադարեցնել քրեական հետապնդումը: Նրա խոսքով՝ «ոչ միայն խուլիգանության հանցակազմ առկա չի, այլեւ ի սկզբանե զանգվածային անկարգության մեղադրանքն էլ եղել է ապօրինի»:

Երբ լրագրողները Գեորգի Մելիքյանից հետաքրքրվեցին՝ վերեւներից հրահա՞նգ կա այս գործի հետ կապված, նա պատասխանեց. «Մեր մոտ ինչպես միշտ, մեր նախաքննական մարմինները, դատախազությունը եղել են կախված որոշակի իրադրություններից եւ անձանց քմահաճույքներից, որը նաեւ մեր այս մեղադրանքներն են ապացուցում: Ակնհայտ է, որ իրենք իրենց ստեղծագործած մեղադրանքի ձեռը կրակն են ընկել: Ես չեմ կարծում, որ այս մեղադրանքն ունի որեւէ դատական հեռանկար, բայց ժամանակը ցույց կտա: Այստեղ խուլիգանության մասին խոսելն անիմաստ է, ուր մնաց թե զանգվածային անկարգություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031