Լրահոս
Օրվա լրահոսը

«Տուն տարեք»․ Գյումրու կենդանասեր փոխքաղաքապետի հորդորը

Հունվար 26,2024 19:55

Մինչ Գյումրիում բուռն քննարկման է ենթարկվում թափառող կենդանիների խնդիրը․ ավագանու տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ ամեն մի նիստին իրենց ելույթներում հիշեցնում են նրանց համար ապաստարաններ կառուցելու անհրաժեշտության մասին, գյումրեցիներից շատերն էլ ահազանգում են շների կողմից հարձակման ենթարկվելու ու վնասվածքներ ստանալու մասին, մի քանի օր է՝ քաղաքի կենտրոնական փողոցներում հայտնվել են շներին որդեգրելու կոչ անող ցուցապաստառներ։

Այն, որ թափառող կենդանիների խնդիրը պիտի լուծվի, քանի որ իրավիճակն իրոք անտանելի է, երբեմն անկառավարելի (ԱԺ -ում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արեգնազ Մանուկյանի նախաձեռնությամբ այսօր կազմակերպած «Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում և լուծման տարբերակները» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը ներկայացրեց, որ մարզերից առավել շատ թափառող կենդանիների վերաբերյալ ահազանգեր ստացել են Շիրակից, Արմավիրից, Լոռուց և Կոտայքից) երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց նույնքան անտանելի է հասարակության որոշ անդամների ագրեսիվ վերաբերմունքը կենդանիների հանդեպ, նրանց երկրի երեսից բնաջնջելու, ոչնչացնելու պահանջը։

Ինչպես նկատում է « Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը․ «Գյուղի շները՝ ի տարբերություն քաղաքի շների, բացի գայլերից ուրիշ թշնամիներ չունեն»։

Գուցե և մարդկանց նման պահանջն է պատճառ դարձել, որ Գյումրիում հայտնվեն գովազդային վահանակներ՝ շան նկարով ու քաղաքապետարանի հորդորով՝ «Տուն տարեք»։

Սոցիալական գովազդի մտահաղացումը Գյումրու նորընտիր փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանինն է։ Նա իր էջում տեղադրել է կոչը՝ շան լուսանկարով՝ գրելով․ «Գյումրու համայնքապետարանի գովազդի բաժնի հետ համատեղ սոցիալական գովազդ, որի նպատակն է կենդանիների որդեգրումը: Շնորհակալություն ընկերությանը, որը սիրով ընդունեց գաղափարը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031