Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսչական մարմինը շարունակում է խստացված վերահսկողությունը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ

Հունվար 26,2024 17:56

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2024թ․ հունվարի 19-26-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ խստացված վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ։

Տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի մասնագետները մշտադիտարկման արդյունքում հայտնաբերել են  13 տրանսպորտային միջոց, որոնք ուղևորափոխադրում են կատարել առանց համապատասխան լիցենզիայի առկայության։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերված իրավախախտ բոլոր 13 տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Հիշեցնենք, որ տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարող անհատ տաքսիներն ու մասնավոր ընկերությունները պետք է լիցենզավորված լինեն։ Համաձայն սահմանված կարգի՝ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայությունում ներգրավված մարդատար տաքսի ավտոմոբիլը պետք է լինի՝

մինչև յոթ տարվա արտադրության.

սպիտակ հիմնագույնի.

գործարանային վառելիքային համակարգով շահագործվող.

ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչով.

«Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։

 

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031