«Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը:
Մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար հարցերին»,- արտաքին քաղաքականության արդի հարցերի վերաբերյալ ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովայի խոսքով՝ ՌԴ-ն ակտիվորեն աջակցել է ռազմագերիների, պահվող անձանց փոխանակմանը, անհետ կորածների որոնմանը, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը: