Լրահոս
Օրվա լրահոսը

Դժվար չէ հասկանալ, որ Ալիեւը դասական ահաբեկիչ է, որին յուրաքանչյուր զիջումն ավելի սանձարձակ է դարձնելու. Գայանե Աբրահամյան

Հունվար 26,2024 17:50

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի ԱԳՆ-ն մի անպատկառ, եթե չասեմ լկտի, հայտարարություն է տարածել ի պատասխան երեկվա՝ մեր, հերթական միակողմանի զիջմանն ու մարդասիրական քայլի՝ ԱԱԾ-ի կողմից 8 նոր տեղեկամատյանների փոխանցմանը։

Նախ մեղադրական է հնչեցրել, թե սա «մարդասիրական գործընթացին աջակցել չէ», քանի որ ԱԱԾ-ի հայտարարության մեջ հղում էր արված դեկտեմբերյան երկկողմ հայտարարության այդ դրույթին։

Սրան հղում անելն էլ մի ուրիշ խնդիր է, դեռ այդ օրերին երկկողմ այդ հայտարարությունից հետո էի պնդում, որ այս երկկողմը Բաքվից կորզած հերթական զիջումն էր, որը է՛լ ավելի խորացնելու է արեւմտյան միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացի ճգնաժամը, հիմա դա ակնհայտ է, բայց, չգիտես ինչու, շարունակում ենք այդ հայտարարությանը հղում անել։

Բնականաբար, Բաքուն ավելի է առաջադիմել ու նորից օրակարգ է բերել «30 տարում անհետ կորած շուրջ 4000 ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև ադրբեջանցիների զանգվածային թաղման վայրերի» մտացածին հարցը։

Դժվար չէ հասկանալ, որ Ալիեւը դասական ահաբեկիչ է՝ գործողությունների դասագրքային հաջորդականությամբ, որին տրված յուրաքանչյուր զիջումն ավելի սանձարձակ է դարձնելու, սա կարծես աստիճանաբար սկսում են արեւմուտքում ընկալել, մինչդեռ մենք մտմտում ենք, թե ինչ կարող ենք  հավելյալ զիջել…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031