«Հանդիպում կայացել է»,- Aravot.am-ի հարցին՝ 2021 թվականի սեպտեմբերի 21-ին, Եռաբլուրում «կարմիր բերետավորների» գործողություններից տուժած զոհված զինծառայողների ծնողների և Վահե Ղազարյանի հանդիպումը կայացե՞լ է, այսպես պատասխանեց ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հետաքրքրվեցինք՝ քանի՞ ծնող է մասնակցել հանդիպմանը, ո՞րն է եղել հանդիպման ելքը, պարոն Սարգսյանը պատասխանեց․ «Ուրիշ մեկնաբանություններ չունենք։ Միայն կարող ենք ասել, որ հանդիպում կայացել է, այլ մանրամասներ չենք մեկնաբանում։ Զրույց է եղել»։
Հիշեցնենք՝ ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունվարի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ մտադիր է հանդիպել 2021 թվականի սեպտեմբերի 21-ին, Եռաբլուրում «կարմիր բերետավորների» գործողություններից տուժած զոհված զինծառայողների ծնողների հետ։
Ի պատասխան որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն տարածեց, որում ամրագրված էր․ «Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարում է, որ մերժում է այս իշխանության որևէ ներկայացուցչի կողմից ցանկացած առաջարկ։ Սա այն վարչախումբն է, որի օրոք դավաճանվեցին մեր որդիները, հանձնվեցին Հայաստանի ինքնիշխան տարածքները, անմխիթար կացարանում ողջ-ողջ այրեցին 15 զինծառայողի, Արցախը ենթարկեցին ցեղասպանության և հայաթափման, հիմա էլ խաղաղ պայմաններում սպանվում են զինվորականներ, հարձակվում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա, Հայրենիքն ու պետությունը նույնականացվում են։ «Որդիների կանչ» ՀԿ-ն պայքարելու է այս ազգադավ իշխանության դեմ և ամեն ինչ անելու է, որ շուտափույթ ազատվենք այս վարչախմբից, որի ներկայացուցիչներից մեկն էլ Վահե Ղազարյանն է»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ