Ermenihaber. Հունվարի 25-ին Թուրքիայում Չինաստանի դեսպան Լիու Շաոբինն Իգդիրի առևտրի և արդյունաբերության պալատում հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Իգդիրի և Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել են լոգիստիկայի, կրթության, տուրիզմի, մշակույթի և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։
Կողմերը անդրադարձել են նաև «Զանգեզուրի միջանցք»-ին: Նշվել է, որ «միջանցքի» բացմամբ Իգդիրը դառնալու է լոգիստիկ կենտրոն և որ դրանով Թուրքիան Ադրբեջանի տարածքով ելք է ունենալու դեպի Միջին Ասիայի շուկաներ: