Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանում քննվող բռնության կոչերի 95%-ը ուղղված է Փաշինյանին և նրա աջակիցներին. «Հետք»

Հունվար 26,2024 16:13

«Հետք». 2020 թ. ապրիլի 15-ին Քրեական օրենսգիրքը լրացվեց 226.2 հոդվածով, որը վերաբերում էր բռնություն գործադրելու հրապարակային կոչերին, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելուն կամ քարոզելուն։

Նոր Քրեական օրենսգրքում այդ հոդվածին փոխարինեց 330-րդը, համաձայն որի՝ արգելվում են անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:

Հոդվածի ընդունումից ի վեր՝ 4 տարում դատարան է հասել 38 քրեական գործ: Այդ գործերից 36-ը (94.7%) վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա աջակիցներին ուղղված կոչերին են վերաբերում: Մյուս 2 գործերը ընդդիմադիրներին ուղղված կոչերի վերաբերյալ են: Անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված կոչերի հիմքով գործերը կազմում են ընդհանուրի 68․4%-ը:

Եթե այս ցուցանիշները վերլուծենք ըստ տարիների, ապա կտեսնենք, որ 2020-ին այս հոդվածով որևէ գործ դատարան չի հասել: 2021-ին դատարան է հասել 12 գործ, որոնցից 10-ը Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների վերաբերյալ են, իսկ 2-ը՝ ընդդիմադիրների: 2022-ին դատարան է հասել 8 գործ, 2023-ին՝ 18. վերջին 2 տարիներին բոլոր գործերը Նիկոլ Փաշինյանին և նրա աջակիցներին են առնչվում:

Հոդվածը սահմանում է պատիժ՝ տուգանքի տեսքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով՝ քաղաքական բանավեճի կոնտեքստում ասված խոսքը պետք է պաշտպանվի, նույնիսկ եթե վիրավորական է: «Այսինքն՝ իշխանությունը պետք է հանդուրժողականություն ցուցաբերի»,- ասում է Ղազարյանը:

Լուսինե ՀԱԿՈԲՅԱՆ

Գլխավոր նկարը՝ Նարե Պետրոսյանի (նկարը մշակվել է DALL·E 3-ի միջոցով)

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031