Լրահոս
Օրվա լրահոսը

Չինչինի բնակիչը հաճարենին հատել էր գյուղի մերձակա անտառում

Հունվար 26,2024 16:02

Տավուշի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման վերաբերյալ տեղեկությունն իրացրին հունվարի 18-ին: Չինչին գյուղի բնակչի տանը կից փայտամշակման արտադրամասի բակում հայտնաբերվեց մեկ մետր երկարությամբ մոտ 3,5 խորանարդ մետր փայտ, ինչի համար անհատ ձեռնարկատերը չուներ համապատասխան փաստաթուղթ:

Նա հայտնել է, որ փայտանյութն իրենն է, հաճարենին էլ անցած տարվա նոյեմբերին հատել էր գյուղի մերձակա անտառում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031