ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի լավ բան N7
Հայաստանում դատական հաղթանակներ սկսել են շատ հաճախ տոնել նաև այն փաստաբանները, քաղաքական գործիչները, լրատվամիջոցները, որոնք անխնա քննադատում են դատական և այլ իշխանություններին: Հատկապես վերջին ամիսներին բազմիցս լսած կլինեք, որ հերթական «վերջին անկախ դատավորը», չենթարկվելով իմ ճնշումներին, մի լավ որոշում է կայացրել:
Չնայած դատական իշխանության վրա ձեր անարդար, ոչ կոռեկտ, իսկ երբեմն հանցավոր հարձակումներին` դուք շարունակելու եք հաղթել դատարաններում, եթե օրենքով ճիշտ եք: Երբ սխալ եք, պարտվելու եք` ի հեճուկս ձեր բոլոր շանտաժների: Երբ սխալ է դատավորը, բողոքարկելու եք, և ուղղվելու է այդ սխալը, կամ դատավորի գործը հասնելու է ԲԴԽ:
Կարդացեք նաև
Շարունակեք քննադատել և օգտվել դատական համակարգի ակնհայտորեն բարելավվող ծառայություններից: