Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն ի գիտություն է ընդունել Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրելու ՀՀ ԱԱԾ հայտարարությունը

Հունվար 26,2024 11:22

«Ազատություն». Բաքուն հայտարարում է, որ ի գիտություն է ընդունել Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզները տրամադրելու Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հունվարի 25-ի հայտարարությունը։

Ադրբեջանի արտգործնախարարությունը նշել է, թե ակնկալում են, որ «Հայաստանը կներկայացնի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որոնք դեռ ամբողջությամբ չեն ներկայացվել Ադրբեջանին»։

Բաքուն միևնույն ժամանակ շեշտում է, որ Երևանը «պետք է հրատապ միջոցներ ձեռնարկի 4 հազար անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագրի և վերջին 30 տարվա ընթացքում ադրբեջանցիների գերեզմանների տեղի մասին տեղեկություններ տրամադրելու ուղղությամբ»։

«Ականների զանգվածային և նպատակաուղղված տեղադրումը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքներում հետկոնֆլիկտային վերականգնողական և վերակառուցման լայնածավալ աշխատանքների, այդ տարածքներում բնակվող քաղաքացիական բնակչության վերադարձի և նրանց խաղաղ կյանքի հիմնական սպառնալիքներից են», – հայտարարել է Բաքուն՝ Հայաստանին մեղադրելով «ռազմական հանցագործության», ինչպես նաև «միջազգային մարդասիրական իրավունքի և Հայաստանի ստանձնած պարտավորությունների լուրջ խախտումների մեջ»։

«Թեև այս քարտեզները ցույց են տալիս, որ մեր տարածքներում, ըստ տեղեկությունների, տեղակայվել է ընդամենը 400 հազար ական, սակայն ականների իրական թիվը գերազանցում է մեկ միլիոնը», – հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031