Նիկոլ Փաշինյանի իշխանության աջակիցները նոր շարժում են ձեւավորվել՝ «Վարդանանք» անվամբ, ու պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ընդդեմ Վեհափառի՝ պահանջելով նրա հրաժարականը:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ընդդեմ Վեհափառի այս շարժման նախաձեռնողը Անդրանիկ Դովլաթյանն է:
Վերջինս, մեր տեղեկություններով, երկար տարիներ ԱՄՆ-ում է բնակվել եւ վերջերս է տեղափոխվել Հայաստան: Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը՝ ակնհայտ է դառնում, որ վերջինս իշխանության ակտիվ աջակից է:
Հակաեկեղեցական նմանատիպ մի տխրահռչակ շարժում ձեւավորվել էր 2018թ.-ին՝ հեղափոխությունից անմիջապես հետո, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» անվամբ, որի նախաձեռնողները կրկին այս իշխանության աջակիցներն էին:
Կարդացեք նաև
Հակաեկեղեցական այս էպոպեայի գագաթնակետն էլ թերեւս նախորդ տարի Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունն էր. «Եթե Եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն լավ չեն Աստծո հետ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: