Վերջերս կռվախնձոր դարձած Օղակաձեւ այգու 4-րդ հատվածում գտնվող շինությունների քանդման նախագիծն իր հետ բազում հարցեր է անպատասխան թողել, մասնավորապես՝ թենիսի կորտերի հետ կապված։ Մի շարք հարցեր պարզելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Արարատ» թենիսի ակումբ։ Ըստ նրանց՝ հարցեր կան անպատասխան, մասնավորապես՝ անհասկանալի է, թե համայնքին պատկանող տարածքն ինչպես է հանրային գերակա շահ համարվելու։ «Չենք կարող նշել, թե ինչ է այս ամենի hետեւում թաքցված, սակայն կարող ենք նշել, որ խաղն ազնիվ չէ, եւ հանրային գերակա շահ առկա չէ, եւ դրա ուղղությամբ մենք համապատասխան քայլեր ենք ձեռնարկելու»։
Կասկածներ կան, որ համայնքը, թենիսի կորտերը հանրային գերակա շահ ճանաչելով, այն օգտագործելու է այլ նպատակներով, օրինակ՝ մեծ ռեստորանային համալիր է տեղում կառուցվելու։ Ըստ ակումբի՝ խելամիտ տարբերակ, որով ներդրված միլիոնները հետ կվերադառնան, չկա։
Ըստ ակումբի՝ համայնքապետարանը ԶԼՄ-ներին տրամադրել է կասկածելի, ոչ ստույգ բովանդակությամբ տեղեկանքներ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։