Նիկոլ Փաշինյանն իսկապես ֆենոմենալ երևույթ է։ Հնարավո՞ր է, որ պետության որևէ ղեկավար գիտակցաբար երկիրը տանի պարտության, կորցնի սեփական ժողովրդի կենսատարածքի 30 տոկոսը, ջարդի բանակի ողնաշարը, ոչնչացնի մի ամբողջ սերունդ, հետո հայտարարի, թե դրա դիմաց «խաղաղության դարաշրջան» է բացելու, ավելի ուշ պարզվի, որ դա էլ էր բացարձակ սուտ, ոչ մի խաղաղություն էլ չի լինելու, ու այդքանից հետո ոչ միայն պահպանի իշխանությունը, այլև աջուձախ հոխորտա բոլորի վրա։ Փաստորեն՝ Հայաստանում դա հնարավոր է։
… Հատկանշական է, որ այս օրերին, երբ արդեն ակնհայտ է Նիկոլի լիակատար ձախողումն առանց բացառության բոլոր ոլորտներում, ու նրան տրված «ազգակործան պատուհաս» բնորոշման հետ համաձայն են համարյա բոլորը, ավելի ու ավելի ինտենսիվորեն է քննարկվում այն հարցը, թե այնուամենայնիվ ո՞վ իշխանության բերեց այդ պատուհասին։
Եվ ուշադրություն դարձրեք՝ այդ հարցում «տիտղոսակիր ընդդիմությունը» վարվում է ճիշտ և ճիշտ Նիկոլի նման․ մեղքը բարդում է ժողովրդի վրա։ Ինչպես Նիկոլն է 44-օրյա պատերազմում մեր պարտության ու այսօրվա վիճակի համար մեղավոր հռչակում ժողովրդին (11 հազար դասալիքներ, 600 հազար պոտենցիալ դասալիքներ և այլն), այնպես էլ ընդդիմությունն է հայտարարում, թե «մեղքը սրա-նրա վրա չբարդեք, ժողովուրդն է նրան բերել իշխանության, հետևաբար՝ ժողովուրդն էլ հիմնական մեղավորն է»։
Իյա, իրո՞ք։ Իսկ ինչո՞ւ ժողովուրդը հանկարծ որոշեց գնալ փողոցում պոպուլիստական տեքստեր ճղճղացող առաջին պատահածի ետևից։ Գուցե պատճառն այն է, որ դրան նախորդած 20 տարիներին Հայաստանը թաղված էր կեղծիքի ու երեսպաշտության մե՞ջ։ Գուցե պատճառն այն «գաղջ մթնոլո՞րտն» էր, որտեղ մարդիկ որևէ ապագա չէին տեսնում, և, ինչպես ցանկացած անհույս հիվանդ, որից բժիշկները մինչ այդ միայն փող էին «քերել», հակված էին հավատալ ցանկացած շառլատանի, որը կխոստանա բուժել իրենց։
Կարդացեք նաև
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»–ում