Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) իր ձմեռային նստաշրջանում չի վավերացրել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը: Պատճառները հիմնականում երկուսն են՝ Լաչինի միջանցքի փակումը եւ Արցախի հայ բնակչության փաստացի վտարումը: Ադրբեջանի պատվիրակներն, այսպիսով, առնվազն մեկ տարի չեն մասնակցի ԵԽԽՎ նիստերին:
Ասել, որ դա սարսափելի հարված է Ադրբեջանի համար, եւ այդ արգելքի ազդեցության տակ Իլհամ Ալիեւը կհրաժարվի Հայաստանի եւ հայերի հանդեպ ագրեսիայից, չափազանցություն կլիներ: Ավելին, Ադրբեջանում այսօր սկսել են քննարկել ԵԽԽՎ-ից դուրս գալու թեման:
Հիշեցնեմ, որ Ռուսաստանը 2022 թվականի մարտի 16-ին ամբողջապես հեռացվել է Եվրոպայի խորհրդից՝ պարզ է, որ Ուկրաինայի վրա հարձակվելու պատճառով: Բելառուսն ընդհանրապես ԵԽ անդամ չէ, որովհետեւ չի վավերացրել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիան եւ ձեւական առումով առայժմ մնում է թեկնածուների շարքում:
Չէի ասի, որ ԵԽ անդամ չլինելը սարսափելի հետեւանքներ է ունեցել այդ երկու երկրների համար: Դրանք, ինչպես եւ Ադրբեջանը, գոյատեւում են՝ մարդու իրավունքները ամենուրեք եւ կոպտորեն ոտնահարելով, եւ դա այդ երկրների քաղաքացիների մեծամասնության համար, կարծես թե, մեծ խնդիր չէ: Աշխարհում կան նաեւ մի քանի տասնյակ երկրներ, որոնք չեն էլ ցանկանում դառնալ ԵԽ անդամ, եւ դժվար է ասել, որ այդ երկրների բնակիչներն իրենց դրանից շատ դժբախտ են զգում:
Կարդացեք նաև
ԵԽ անդամ 45 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված կան խնդիրներ՝ այս կամ այն չափով: Եվրոպական կառույցները մատների արանքով են նայում Հայաստանում եվրոպական արժեքներից շեղումներին, եւ պատճառն, իմ կարծիքով, Ռուսաստանի դեմ «կիսապաշտոնապես» հրահրվող հակաքարոզչությունն է:
Մարդու իրավունքներն ու ազատությունները մեր ընտրությունն են: Համենայնդեպս, այդպես է պաշտոնապես հայտարարել մեր երկիրը 2001 թվականի հունվարի 25-ին, երբ վավերացրել է վերոհիշյալ կոնվենցիան: Չեմ կարող ասել, որ այս 23 տարում ոչինչ չի արվել: Մյուս կողմից, ինձ թվում է, որ Հայաստանի բոլոր իշխանությունների վերաբերմունքը ստանձնած պարտավորություններին՝ ձեւական է՝ հաշվետվություն տալու համար: Անձամբ ես այդ պարտավորություններին լուրջ եմ վերաբերվում: Սրտանց ցանկանում եմ, որ այդ չափանիշների տեսակետից մենք դառնանք Նորվեգիայի կամ Դանիայի նման երկիր:
Բայց անվտանգության առումով ԵԽ անդամ լինել-չլինելը, ժողովրդավարություն ունենալ-չունենալը որեւէ նշանակություն չունի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ընտրության հարց է:
Մեկը խավարն է ընտրում,մյուսը` լույսը։
Այսինքն՝ մեկն ընտրում է անապատի արևը, իսկ մյուսը՝ լուսնյակ գիշե՞րը։
Արևը լույս չի տալիս կույրերին,որոնք ընտրում են խավարը։
Ադրբեջանը ընտրեց չարչիությունը։
Հուսով եմ մենք չենք բռնի Ադրբեջանի ճանապարհը։
Սակայն Ադրբեջանի ԵԽ անդամ չլինելը, ունի նշանակութիւն: Հայերուն համար, ունի:
Դա կը նշանակէ որ Անդրվկովկասում Թուրքիոյ այդ մասնաճիւղը այժմն մի քիչ աւելի «ազատ» է, լրիւ անկաշկանդ, իր ուզածը անելու. աւելի հանգստօրէն – եւ առանց աւելորդ ժամանակ կորսնցնելու եւ ջանքեր մսխելու այդ զուտ ձեւակերպական կառոյցին մէջ –, դեռ աւելի սանձարձակ կերպով շարունակելու համար իր ռազմական յարձակումը Հայաստանի վրայ, ներխուժումը Հայաստանի մէջ:
Հայդուկ Շամլեան
Չի վավերացրել, չի նշանակում վտարել է: Քանի՞ դոլարով է տուժել ադրբջնը: Զրո: Եվ զրո սանկցիա է դրվել…
Վաղը եթե մեհրիբա-իլհամի մտքին փչի գնալ Փարիզ օլիմպիական խաղերը թամաշա անելու, ո՞վ է ԵԽ-ում հիշելու 100000 Արցախցիների բռնի տեղահանումը: Օրինակ կասեն` նիկոլը չսեխմե՞ց իլհամի ձեռքը նրան ethnic cleanser անվանելուց հետո:
Լույսի շող մթի մեջ` 95 տոկոսը բռնության կոչերի, որոնք քննվում են դատարաններում ուղղված են նիկոլի ու նրա աջակիցներին (Հետք.ամ): Այս վիճակագրությունը էական է:
Ադրբջնին մեկ տարով անկյուն են կանգեցրել` անէական բաներով ենք ինքներս մեզ գոտեպնդում, դրա համար էլ էշը (խելացի ու աշխատունակ կենդանի) ցեխից չենք կարողանում հանել: Արդեն 5 տարի է: Դերերը կատարում են. Էշ` Պետականություն, Հանողներ` Հայ ժողովուրդ, Ցեխ` նիկոլ և աջակիցներ: