Վերջին ժամանակներս տարբեր անձանց, մեր կողմից հարգված լրագրողների հետ տեղի են ունենում ապօրինի գործողություններ։
Որոշակի անձիք փորձում են այդ գործողությունները վերագրել կուսակցության նախագահ ` Արտակ Գալստյանի հետ։
Օրերս փաստաբանի միջոցով կապ ենք հաստատել նախագահի հետ և տալիս ենք սույն պարզաբանումը։
Արտակ Գալստյանը ութ ամիս է կալանքի տակ է, վերջին օրերս նոր բացվել են տեսակցությունները և հեռախոսազանգերը։
Կարդացեք նաև
Արտակ Գալստյանը բացի օրինական իրեն հասանելիք հեռախոսազանգից այլ կապի միջոց չունի և չի էլ ունեցել։
Լավագույն ապացույցը շաբաթը երեք անգամ վերջինիս խցում իրականացվող խուզարկություններն են և դրանց արդյունքում արգելված իրեր չհայտնաբերելու արձանագրությունները։
Վիրտուալ աշխարհում բնակվողների բարբաջանքը, որ Արտակ Գալստյանը կալանքի տակ չէ, գիշերները տուն է գնում գալիս, որ քարտն է կորել, որ իբր խուցը վերածվել է յութուբյան ստուդիայի ոչ միայն իրականության հետ կապ չունեն, այլ համակարգին քիչ թե շատ ծանոթ մարդկանց մոտ միայն ծիծաղ կարող են առաջացնել։
Տրամաբանական հարց է առաջանում, եթե Արտակ Գալստյանի մոտ ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչու է վերջինս ընտանյոք հանդերձ ութ ամիս կալանքի տակ։
Արտակ Գալստյանի կենսագրության երևակայական խախտումները նույնպես իրական չեն, Արտակ Գալստյանի ազատության մեջ գտնվելուց հետո հանրությանը կներկայացվի բոլոր հիմնավորող փաստաթղթերը։
Հորդորում ենք մեր կողմից հարգված լրագրողներին և անձանց չտրվել սադրանքներին և որոշումներ ու հրապարակումներ կատարել միայն ճշտված փաստերի և Արտակ Գալստյանի ու կուսակցության հակափաստարկները լսելուց հետո։
Ընդունեք, որ ամենահեշտ գործը կալանքի տակ գտնվող անձին զրպարտելն է, վստահ լինելով, որ նա զրկված է իրեն մեղսագրվող արարքները հերքելու հնարավորությունից։
Վստահ ենք, որ Արտակ Գալստյանին վերագրվող բոլոր արարքների իրական կատարողները կբացահայտվեն և Արտակ Գալստյանին անհիմն մեղադրողները կհերքեն դրանք։
Ստեղծագործ աշխատանք լրագրողներին։
Աստված պահապան հայ ժողովրդին։
«Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհուրդ