Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովը վստահ է, որ ԱՄՆ-ն չի կարող համոզել Թուրքիային՝ թույլատրել ռազմանավերի անցումը Սև ծովով

Հունվար 25,2024 19:15

Ermenihaber.am. Ռուսաստանի  արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ին չի հաջողվի համոզել Անկարային փոխել նավարկության կանոնները սևծովյան նեղուցներով։

«Չեմ կարծում, որ նրանց հաջողվի: Մեր թուրք գործընկերները մեզ բազմիցս ասել են, որ որպես Մոնտրոյի կոնվենցիայի ժառանգության պահապաններ, խստորեն առաջնորդվելու են դրա դրույթներով»,- նշել է նա է մեկնաբանելով Պենտագոնի ղեկավարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստ Վոլանդերի հայտարարությունը։

Վաշինգտոնը ցանկանում է Թուրքիային կոչ անել և համոզել թուլացնել Սև ծովում նավագնացության կանոնները, որը սահմանվում է 1936-ին ընդունված Մոնտրոյի կոնվենցիայում։

Մոնտրոյի կոնվենցիան սահմանում է Թուրքիայի լիակատար ինքնիշխանությունն այս նեղուցների նկատմամբ։ 2022 թվականի մարտին Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանություններին տեղեկացրել է Կոնվենցիայի 19-րդ կետի կիրառման մասին։ Կոնվենցիայի 19-րդ կետն արգելում է ռազմանավերի անցումն այդ նեղուցներով:

Աղբյուր`    Hurriyet.com.tr

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031