Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վայոց ձորի մարզպետը ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցիչներին ներկայացրել է մարզում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բաշխվածության պատկերը ըստ համայնքների

Հունվար 25,2024 19:01

Հունվարի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցիչ Կավիտա Բելանիին, ինչպես նաև կազմակերպության իրավական հարցերով պատասխանատու Էլիաս Նգուգիին և Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանին: Այցի նպատակն էր քննարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրները, իրականացված աջակցման ծրագրերը և հետագա անելիքները:

Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Կ. Միքաելյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ և՛ 2020թ. , և՛ 2023թ. իրադարձություններից հետո Վայոց ձորի մարզում ապաստանած ընտանիքներին և նրանց ընդունող համայնքներին ուղղված աջակցման և համայնքահեն ծրագրերի իրականացման համար համար: Նա նշեց, որ պատկան կառույցները քաջատեղյակ են ՄԱԿ ՓԳՀ մարդասիրական առաքելության մասին և բարձր են գնահատում կազմակերպության ջանքներն ու արձանագրված արդյունքները՝ հատկանշելով առաջնային անհրաժեշտության պարագաների բաշխումն ու ձմռան հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումների ժամանակին և արդյունավետ իրականացումը:

Շնորհավորելով մարզպետին իր նոր պարտականությունները ստանձնելու կապակցությամբ՝ Կավիտա Բելանին կարևորեց ՄԱԿ ՓԳՀ-ի և Վայոց ձորի մարզի միջև համագործակցության լավ փորձը՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական, առավել սերտ և արդյունավետ։

Դրական գնահատվեցին ընդունող համայնքների՝տեղահանված ընտանիքների նկատմամբ ջերմ վերաբերմունքը և նրանց առավել թիրախային աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում մարզպետի կողմից ներկայացվեց նաև մարզում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բաշխվածության պատկերը ըստ համայնքների, ինչպես նաև նրանց առկա կարիքները և դրանց լուծմանն ուղղված գործողությունները։

Հյուրերը քննարկեցին դիմակայունությանն ու տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի պլանավորման և իրականացման կարևորությունը, ինչպես նաև տեղահանված անձանց կարգավիճակին առնչվող մի շարք իրավական հարցեր՝ շեշտելով բռնի տեղահանված անձանց համար իրազեկման աշխատանքների պատշաճ կազմակերպման և իրականացման անհրաժեշտությունը։

Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից Վայոց ձորի մարզում նախատեսված ծրագրերի իրականացմանը։

Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակներում ՄԱԿ ՓԳՀ գործընկերներն այցելեցին նաև Արենի բնակավայրում գործող երիտասարդական կենտրոն, որն արդեն հարազատ վայր է դարձել ԼՂ-ից տեղահանված երիտասարդների համար։ Նրանց համայնքային կյանքին ինտեգրելու, նոր ընկերներ և հնարավորություններ ձեռք բերելու նպատակով ՄԱԿ ՓԳՀ-ն կենտրոնին տրամադրել էր գույք և տեխնիկական աջակցություն։

 

Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031