Լրահոս
Օրվա լրահոսը

2023թ. նոյեմբերին գրանցվել է 44 միլիարդ ՀՀ դրամ բյուջեի պակասուրդ. ՀՀ տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը

Հունվար 25,2024 19:30

Համաշխարհային բանկի կողմից հրապարակված Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը

• Տնտեսական աճի տեմպը 2023 թ. նոյեմբերին աճել է` հասնելով 11.2 տոկոսի:
• Աննշան գնանկում է արձանագրվել 2023 թ. դեկտեմբերին, ինչը պայմանավորված էր սննդամթերքի գների անկմամբ:
• Արտահանման աճի տեմպը բացառիկ էր 2023 թ. նոյեմբերին, ինչը պայմանավորված էր ոսկու և զարդերի արտահանմամբ:
• 2023 թ. նոյեմբերին գրանցվել է 44 միլիարդ ՀՀ դրամ բյուջեի պակասուրդ, իսկ հանրագումարային պակասուրդը մնացել է պլանավորվածից ցածր մակարդակում:
• Ֆինանսական հատվածի ցուցանիշները մնացել են կայուն:

 

2023 թ. նոյեմբերին տնտեսական ակտիվության տեմպն արագացավ` հասնելով 11.2 տոկոսի (ՆՏՆԺՀ, իրական արտահայտությամբ)` 2023 թ. հոկտեմբերի 6.2 տոկոսի համեմատ (Գծապատկեր 1): Արդյունաբերության աճի տեմպն ավելացավ հոկտեմբերի 0.6 տոկոսից նոյեմբերին հասնելով 24 տոկոսի, ինչը պայմանավորված էր արդյունաբերական թողարկման ծավալների 33 տոկոս իրական աճով: Սա իր հերթին պայմանավորված էր նոյեմբերին թանկարժեք զարդերի թողարկման գրեթե 13.7 անգամ մեծ ծավալներով (ՆՏՆԺՀ)` արժեքով գերազանցելով սննդամթերքի արտադրության ծավալները, որը մշակվող արդյունաբերության ավանդաբար ամենամեծ խումբն է: Նոյեմբերին թեթև արդյունաբերության աճի բարձր տեմպը մասամբ չեզոքացվեց հանքարդյունաբերության ոլորտի արտադրության խնդիրներով, որի վրա բացասական անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Սոթքի հանքի շահագործման ժամանակավոր դադարեցումը: Առևտրաշրջանառության ծավալները ևս ավելացան` հոկտեմբերի 26 տոկոսից (NՏՆԺՀ) նոյեմբերին հասնելով 32 տոկոսի (ՆՏՆԺՀ), ինչին նպաստել են ՀՀ կառավարության կողմից դրամական միջոցների փոխանցումը Լեռնային Ղարաբաղից (ԼՂ) տեղահանված անձանց:

Շինարարության ոլորտի աճը դանդաղեց, թեև նոյեմբերին պահպանվել է երկնիշ մակարդակում` 11.4 տոկոս (ՆՏՆԺՀ): Ծառայությունների ոլորտի 2.4 տոկոս աճն (ՆՏՆԺՀ) (չհաշված առևտուրը) ամենացածրն էր. դա պայմանավորված է նոյեմբերին բազայի 31 տոկոս բարձր աճով: Տնտեսական ակտիվության ինդեքսի աճի տեմպը 2023 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին պահպանվել 9.4 տոկոսի մակարդակում (ՆՏՆԺՀ) և շարունակել է գերազանցել ակնկալիքները:

Գործազրկության մակարդակն աննշան աճել է 2023 թ. 3-րդ եռամսյակում (ՆՏՆԺՀ), իսկ աշխատուժի կազմում մասնակցությունը ևս ավելացել է: 2023 թ. 3-րդ եռամսյակում գործազրկությունը կազմել է 12 տոկոս` բարձրանալով 2022 թ. 3-րդ եռամսյակի 11.6 տոկոսի համեմատ, ինչը պայմանավորված է աշխատուժի կազմի 2 տոկոս ավելացմամբ (զբաղվածների և գործազուրկների զուտ ցուցանիշ): Աշխատուժի կազմում մասնակցությունը 2023 թ. 3-րդ եռամսյակում կազմել է 61.7 տոկոս` 2022 թ. 3-րդ եռամսյակի 60.9 տոկոսի համեմատ:

Զուտ դրամական փոխանցումները 2023 թ. նոյեմբերին նվազել են` 2022 թ. նոյեմբերի համեմատ` 82, իսկ 2023 թ. հոկտեմբերի համեմատ` 68 տոկոսով: Դրամական փոխանցումների ներհոսքերը կրճատվեցին 21 տոկոս (ՆՏՆԺՀ), իսկ արտահոսքերն ավելացան 26 տոկոս (ՆՏՆԺՀ): Ներհոսքերի կրճատումը հիմնականում պայմանավորված էր Ռուսաստանից հոսքերի 29 նվազմամբ (Գծապատկեր 2): Արտահոսքերի հիմնական ուղղություններ են Մոնակոն և ԱՄՆ-ն:

2023 թ. դեկտեմբերին (ՆՏՆԺՀ) գրանցվել է գների 0.6 տոկոս անկում: Դա միջին գնաճը իջեցրեց 2 տոկոսի 2023 թվականին, ինչը կտրուկ անկում է 2022 թ. 8.6 տոկոսից: Դրան արձագանքելով` 2023 թ. դեկտեմբերի 12-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց 25 բազիսային կետով` իջեցնելով մինչև 9.25 տոկոս: Դեկտեմբերին գնանկման հիմնական գործոնը սննդամթերքի գների 5 տոկոս նվազումն էր (ՆՏՆԺՀ): Այդուհանդերձ, մյուս ապրանքային խմբերում գները բարձրացան, և ամենից շատ բարձրացան ալկոհոլի և ծխախոտի գները` մինչև 8.4 տոկոս (ՆՏՆԺՀ)` արտացոլելով այս ապրանքատեսակների ակցիզային հարկի բարձրացումը (Գծապատկեր 3):

Արտահանման ծավալների աճը բացառիկ բարձր էր` պայմանավորված ոսկու և թանկարժեք զարդերի արտահանման ծավալների նշանակալի աճով: 2023 թ. նոյեմբերին ապրանքների արտահանման ծավալներն հասան 86 տոկոսի (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված էր թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղների արտահանման ծավալների յոթնապատիկ ավելացմամբ: Դա ընդհանուր արտահանման կազմում այս խմբի մասնաբաժինը մեծացրեց` 2022 թ. նոյեմբերի 18 տոկոսից մինչև 66 տոկոս` 2023 թ. նոյեմբերին: Այս խմբում չմշակված կամ կիսապատրաստի ոսկու արտահանումն աճել է 12 անգամ (ՆՏՆԺՀ), իսկ թանկարժեք զարդերինն ու մասերինը` 17 անգամ (ՆՏՆԺՀ): Տեքստիլի և կոշկեղենի ծավալը ևս աճեց, համապատասխանաբար, 36 և 29 տոկոսով, մինչդեռ մյուս ապրանքային խմբերում արտահանման ծավալները հիմնականում կրճատվել են: Ապրանքների ներմուծման ծավալներն աճեցին 25 տոկոսով (ՆՏՆԺՀ)` նաև պայմանավորված կիսապատրաստի ոսկու ներմուծմամբ: Հանրագումարում` 2023 թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում արտահանման ու ներմուծման ծավալներն ավելացել են, համապատասխանաբար, 45 և 41 տոկոսով:

ՀՀ դրամը շարունակեց աստիճանական արժեզրկումն ԱՄՆ դոլարի նկատմամբ: 2024 թ. հունվարի 9-ի դրությամբ, ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը կազմել է 405.6 ՀՀ դրամ կամ 0.6 տոկոսով ավելի թույլ է եղել 2023 թ. դեկտեմբերի համեմատ, և 2.7 տոկոսով թույլ նախորդ տարվա նույն ժամանակահատված համեմատ (Գծապատկեր 4): 2023 թ. տարեվերջին միջազգային պահուստները կազմել են 3.6 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը հավասար է 3 ամսվա ներմուծման ծածկույթի և 510 միլիոն ԱՄՆ դոլարով քիչ է 2022 թ. տարեվերջի պահուստների համեմատ

(Գծապատկեր 5): Սա մասամբ պայմանավորված է 500 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով եվրոբոնդերից 188 միլիոն ԱՄՆ դոլարի ետ գնմամբ, որի վերջնաժամկետը 2025 թ. մարտին, ինչպես նաև ծրագրային վարկերի որոշակի ուշացումներով:

2023 թ. նոյեմբերին գրանցվել է բյուջեի 44 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ: Սա նոյեմբերին հանգեցրել է բյուջեի հանրագումարային պակասուրդի 63 միլիարդ ՀՀ դրամի կամ տարեկան կանխատեսվող ՀՆԱ-ի 0.7 տոկոսի չափով: Հարկային մուտքերի աճը նոյեմբերին եղել է համեստ` 5 տոկոս (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված է եկամտային և ակցիզային հարկերի ավելացմամբ (համապատասխանաբար, մինչև 15 և 16 տոկոս), իսկ ԱԱՀ և շահութահարկի հավաքագրման մակարդակն ընկավ, համապատասխանաբար, 5.5 և 22 տոկոսով: Ծախսերը կրճատվել են 11 տոկոսով, ինչը պայմանավորված էր ընթացիկ հաստատագրված ծախսերով և 29 տոկոսով ցածր կապիտալ ծախսերով` կապված պաշտպանության ոլորտում կրճատված հատկացումների հետ: Այդուհանդերձ, սոցիալական տրանսֆերտները և սուբսիդիաներն ավելացել են, համապատասխանաբար 4 տոկոսով (ՆՏՆԺՀ) և 5 տոկոսով (ՆՏՆԺՀ)` արտացոլելով ԼՂ-ից տեղահանված մարդկանց հատկացված դրամական փոխանցումներն ու այլ աջակցությունը:

2023 թ. նոյեմբերին ֆինանսական համակարգը շարունակեց աճել և ֆինանսական կայունության ցուցանիշները մնացել են կայուն: Վարկերն ու ավանդները ավելացել են, համապատասխանաբար 2.3 և 1.5 տոկոսով (ՆԱՀ): Կապիտալի համարժեքությունը մնաց անփոփոխ` 20.1 տոկոս, իսկ ընդհանուր վարկավորման կազմում չաշխատող վարկերի գործակիցը պահպանվեց 3 տոկոսից ցածր մակարդակում: Ակտիվների շահութաբերությունը, որը բանկային համակարգի եկամտաբերության ցուցիչ է, կազմում է 3.3 տոկոս:

 

Գծապատկեր 1. Տնտեսական ակտիվության աճը 2023 թ. նոյեմբերին կրկնապատկվեց հասնելով 11.2 տոկոսի

(Տնտեսական ակտիվության ցուցանիշ, փոփոխությունը ՆՏՆԺՀ, %))

Գծապատկեր 2. 2023 թ. նոյեմբերին դրամական փոխանցումների ներհոսքերը Ռուսաստանից նվազեցին, իսկ արտահոսքերն ավելացան
(հազար ԱՄՆ դոլար)

Գծապատկեր 3. 2023 թ. նոյեմբերին ՍԳՀ-ն դարձավ բացասական

Գծապատկեր 4. ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ շարունակեց աստիճանաբար արժեզրկվել
(ինդեքս. 2020 թ. մարտի 2 = 100)

Գծապատկեր 5. Միջազգային պահուստները 2023 թ. նվազեցին 2022-ի համեմատ
(միլիոն ԱՄՆ դոլար) (ներմուծման ամիսներ)

Գծապատկեր 6. 2023 թ. նոյեմբերի վերջին հանրագումարային հարկաբյուջետային հաշվեկշռում գրանցվեց համեստ պակասուրդ
(միլիարդ ՀՀ դրամ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031