Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը և մյուսները օր առաջ պետք է վերադառնան հայրենիք, ինչը պետք է դառնա Հայաստանի և հայ ժողովրդի միասնական պահանջը. «Ապրելու Երկիր»

Հունվար 25,2024 18:35

Բաքվի դատարանի կողմից ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգվել է 4 ամսով։

Ակնհայտ է, որ Վարդանյանի գործունեությունն Արցախում որևէ հանցագործություն չի պարունակել, և Ադրբեջանը փորձում է շինծու մեղադրանքներով դատապարտել Ռուբեն Վարդանյանին և ադրբեջանական բանտերում պահվող մեր մյուս հայրենակիցներին։

Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս հայրենակիցները օր առաջ պետք է վերադառնան հայրենիք, ինչը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի միասնական պահանջը՝ որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն և ազգային արժանապատվության խնդիր։

«Ապրելու Երկիր» Կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031