Հունվարի 25-ին, ժամը 13։17-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել, ներսում քաղաքացի կա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 11 կմ-ին «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ` Ա. Գ., ծնված 1992 թ.) կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Կարդացեք նաև
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն