Ermenihaber. Հունվարի 24-ին պաշտոնական այցի շրջանակներում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ էբրահիմ Ռայիսիի հանդիպումը։
Նշվում է, որ Ռայիսին մեկնել է Թուրքիա՝ Էրդողանի հետ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային հարցեր, մասնավորապես Գազայի վրա Իսրայելի հարձակումները, Իրաքում և Սիրիայում ընթացող զարգացումները։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի հարցի լուծման համար Թուրքիա-Ռուսաստան և Իրանի միջև ստեղծված Աստանայի խմբի աշխատանքները,ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովումը։
Ռայիսի-Էրդողան հանդիպումը հայտնվել է նաև մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների՝ արաբական «Al Jazeera»-ի և ֆրանսիական «AFP»-ի էջերում։
Կարդացեք նաև
«Al Jazeera»- ն հրապարակել է «Էրդողանն ու Ռայիսին Իսրայել-Գազա պատերազմի հարցում պայմանավորվել են ապահովել տարածաշրջանային կայունություն» վերնագրով նյութ։ Նշվում է, որ օրակարգային հարցերի թվում է եղել պատերազմը Մերձավոր Արևելքում։ Հրապարակման մեջ նշվում է, որ ոչ ոք իհարկե չի ակնկալում, որ նրանք կդադարեցնեն պատերազմը։Երկու երկրների առաջնորդների նպատակն է վերահսկել հութիներին, որոնք վտանգ են ներկայացնում Կարմիր ծովում համաշխարհային առևտրի համար։
Իսկ «AFP»-ն գրել է, որ Իրանը և Թուրքիան կենտրոնացած են Սիրիայի խնդրի վրա։ Մասնավորապես նշվում է, որ Իրանը ջանում է կազմակերպել Էրդողանի և Բաշար Ալ Ասադի հնարավոր հանդիպումը, սակայն վերջին ամիսներին Մերձավոր Արևելքում նոր պատերազմների հետ կապված այդ շփումները նվազել են։