Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը ներկայացրել է կենտրոնական մարմնի երկու ստորաբաժանումների ղեկավարներին

Հունվար 25,2024 17:17

Այսօր՝ հունվարի 25-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը Ծառայության անձնակազմին է ներկայացրել կենտրոնական մարմնի նորաստեղծ օպերատիվ վարչության պետ Էդիկ Անդրյանին։

Ծառայության պետն իր խոսքում կարևորել է Էդիկ Անդրյանի անցած աշխատանքային ուղին, օպերատիվ գործունեության ոլորտում ունեցած հարուստ փորձը՝ հույս հայտնելով, որ վերջինս պատշաճ և արդյունավետ կիրականացնի իրեն վստահված աշխատանքները։

Ամբակում Գրիգորյանը ներկայացրել է նաև կենտրոնական մարմնի ներքին անվտանգության բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հայկ Թումանյանին, մաղթել անփորձանք ծառայություն։ Իրենց հերթին Էդիկ Անդրյանն ու Հայկ Թումանյանը նշել են, որ ջանք ու եռանդ չեն խնայի Ծառայության աշխատանքների բնականոն ընթացքի և դրական արդյունքների ապահովման համար։

Ավարտին քննարկվել են Ծառայության ամենօրյա գործունեությանն առնչվող խնդիրները, տրվել են կոնկրետ հանձնարարականներ։

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով դադարեցվել էր Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի, ինչպես նաև բոլոր քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժինների գործունեությունը։ Փոխարենը ստեղծվել է կենտրոնական մարմնի օպերատիվ վարչություն՝ քրեակատարողական հիմնարկներում տեղակայված տարածքային բաժիններով և բաժանմունքներով։

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031