Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքուն դիտարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև ամբողջությամբ ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը: Ադրբեջանը մտադիր չէ համակերպվել այս վերաբերմունքի հետ»

Հունվար 25,2024 17:09

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանական տեղեկատվական դաշտում հիստերիա է ծավալվել ԵԽԽՎ-ի որոշումից հետո։ Հիշեցնեմ, որ ԵԽԽՎ-ն երեկ քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից։ Սրան նախորդել էին բազմաթիվ զեկույցներ, որով Ադրբեջանին կոչ էին անում հարգել իր ստանձնած պարտավորությունները։

Արցախի շրջափակումից առաջ և հետո, Ադրբեջանը որևէ կերպ թույլ չէր տալիս ԵԽԽՎ համազեկուցողների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Իրականում Բաքվում հստակ որոշել էին, որ Արցախում էթնիկ զտում իրագործելուց առաջ պետք է կտրել Արցախի ու այնտեղ ապրող հայերի կապը արտաքին աշխարհի հետ, բլոկադան կարևոր քայլ էր այդ նպատակի իրագործման ճանապարհին։ Ավելին ասեմ, վերջին շրջանում Ալիևը իրեն ամբողջությամբ դուրս դնելով դիվանագիտական էթիկայի կանոններից անդրադարձել էր Եվրոպական խորհրդարանի աշխատանքին ու հայտարարել․ «Եվրախորհրդարանում շատ անպատասխանատու մարդկանց խումբ կա, որոնք մոլագարի պես են իրենց պահում։ Նրանց հակաադրբեջանական տրամադրություններն ու հայտարարությունները հատում են մարդկային նորմալ հոգեբանական վիճակի սահմանները»։

Հիմա Ադրբեջանում քննարկում են Եվրոպայի Խորհրդից դուրս գալու հարցը։
«Ադրբեջանը մտադիր չէ համակերպվել այս անարդար և կողմնակալ վերաբերմունքի հետ, և ներկայումս պաշտոնական Բաքուն դիտարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև ամբողջությամբ ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը։ Ադրբեջանը կարող է նաև հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասության ճանաչումից»,-նշված է հաղորդվող տեղեկատվության մեջ։

Եթե Ադրբեջանը նման քայլի գնա, ապա դա նշանակում է, որ իրենք բացահայտ կերպով իրենց դուրս են դնում միջազգային իրավունքից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ցավոք, միշտ հանգում եմ այն եզրակացության, որ եթե ՀՀ իշխանությունները Ադրբեջանի պահանջները կատարելու փոխարեն, աշխատեին՝ հանուն ՀՀ պետական շահի, ապա շատ աղետներ հնարավոր կլիներ կանխել, որովհետև միջազգային իրավունքից դուրս մնալը չի կարող հետևանքներ չունենալ․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031