Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւանգվելու մասին ահազանգ տված ավագանու անդամը հեռացել է ՀՀ-ից, քաղաքական ապաստան հայցել

Հունվար 25,2024 16:38

«Իմ հեռանալը հայրենիքից անհրաժեշտություն էր, որովհետեւ իմ կյանքին վտանգ էր սպառնում: Իմ առաջին ցուցմունքը իրականություն էր, բայց ոստիկանական բռնաճնշումներից ելնելով՝ հասկանալով, որ իմ կյանքին վտանգ է սպառնում ու չհասկանալով՝ ովքեր էին իմ կամքին հակառակ ինձ իրենց հետ խոսելու տանողները: Ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ ինչ կապ ունեն նրանք բարձրաստիճան սպաների հետ, որոնք չէին փորձում բացահայտում անել, այլ հակառակը՝ փորձում էին ինձ մեղադրանք կարել, գրել ցուցմունք ու ստիպել, որ տակը ստորագրեմ ու տեսախցիկների առջեւ ուղղորդել՝ ինչ ասեմ: Ես ստիպված էի լքել հայրենիքը, որովհետեւ հասկանում էի, որ արժանանալու եմ Արմեն Գրիգորյանի ճակատագրին»,- այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Երեւանի ավագանու անդամ Նարինե Հայրապետյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ոստիկանությունում իր հայտնած տեղեկություններին, թե ինչ-որ անձինք իր աչքերը փակել ու իր կամքին հակառակ առեւանգել են:

Նա հայտնեց, որ ոչ փակ դռների հետեւում ոստիկանական սպաները իրեն հասկացրել են, որ առայժմ հարգում են իր մարտական ուղին, բայց եթե իրենց կամքը չկատարի՝ սուտ մատնության հոդվածով քրեական վարույթի շրջանակում կանցնի:

«Իմ երկրորդ ցուցմունքը պարզապես մանեւրելու հնարավորություն էր, այդ ժամանակ ես լրիվ լղոզված եմ ասում՝ ինչը, ոնց է եղել, դա պետք էր, որ ես կարողանայի ողջ դուրս գալ: Առգրավեցին իմ հեռախոսը, թեեւ ես մեղադրյալ չէի, այլ՝ տուժող: Ես հասկացա, որ Նիկոլի ոստիկանապետությունը ինձ հանգիստ չի թողնելու, ֆիզիկապես բռնաճնշումներին չեմ դիմանա, առողջություն չունեմ: Ես իմ երկրին ողջ եմ պետք, ես պետք է հեռանայի, ես փախած չեմ, խնդրել եմ քաղաքական ապաստարան, որովհետեւ գործ ունեմ բռնապետության, ոստիկան-ժանդարմիայի հետ, որը փորձելու է ամեն գնով ինձ մեղավոր հանել: Որովհետեւ չցանկացա սուտ մատնություն տալ կոնկրետ իմ գաղափարակից ընկերներից ոմանց մասին, ուրեմն՝ ինձ են մեղավոր հանելու»,- եզրափակեց Հայրապետյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031