Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյունիկ Աղաջանյան. «Գործող իշխանությունը մամուլի հանդեպ սահմանափակումներ սկսում է կիրառել այն ժամանակ, երբ հերթական կորստին է պատրաստվում»

Հունվար 25,2024 16:23

Արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով գործող իշխանությունների՝ մամուլի նկատմամբ իրականացվող քաղաքականությանը՝ ասաց. «Ընդհանրապես մամուլի հանդեպ ոտնձգությունների հետ կապված կուզեի հատուկ շեշտադրում անել, որովհետեւ նմանատիպ գործելաոճը այս իշխանությունների վեց տարվա ժամանակահատվածում միշտ առանձնացել է այն հատուկ ժամանակներում, երբ նրանք հերթական կորստին են պատրաստվել, այսինքն՝ հանձնմանը եւ այլն: Եվ սկսել են մամուլի հանդեպ ոտնձգություններ եւ սահմանափակումներ իրականացնել: Ես հիշեմ, որ 2021 թվականի ապրիլին, պատերազմից հետո առաջին օրենքը ընդունվեց սահմանային գոտում լրագրողների գործունեությունը սահմանափակելու հետ կապված: Եվ 2-3 շաբաթ անց տեսանք ադրբեջանական զորքերի դիրքավորումը Սյունիքի բարձունքներում: Անգամ այդ ժամանակ մենք հերթական անգամ գերիների բաժինը տվեցինք ադրբեջանցիներին:

Պատերազմի օրերին դեռեւս հանրության համար դա ինչ որ մի տեղ ընդունելի համարվեց, որովհետեւ նրանց համար դեռեւս պարզ չէր այս իշխանությունների իրական մտադրությունները եւ դեմքը: Այն ընդհանուր մոտեցումը կար, որ բոլորս փորձենք համախումբ լինել, որպեսզի թույլ չտանք թշնամուն պառակտել հանրությունը եւ պառակտել մեր ուժերը: Սակայն դա ի չարս օգտագործվեց գործող իշխանությունների կողմից: Իսկ հետագա տարիներին մենք մշտապես տեսել ենք այդ ձեռագիրը, երբ հերթական կորստին, զոհին են նախապատրաստվում«:

Տիկին Աղաջանյանի խոսքով, այդ ամենը արվում է տեղեկատվական դաշտը չեզոքացնելու, ընդդիմադիր դաշտը հնարավորինս պառակտելու եւ հանրային այն շերտին, որը հասկանում է եւ չի ուզում որեւէ կերպ աջակցել նրանց գործողություններին, ցաք ու ցրիվ անելու համար: Ու որպես ասածների հիմնավորում, հիշեց Երեւանի ավագանու ընտրությունները, երբ նմանատիպ մի անձնավորություն ի հայտ եկավ իր «ողջ գեղեցիկ» պատկերով: Ու հանրության մի ամբողջ շերտ խաբվելով՝ տուրք տվեց նման գործելաոճի: Այսօր կարեւոր է, որ մեր հանրությունը հասկանա նպատակը, ճիշտ զատի գործողությունների դաշտը, որպեսզի ինքը չընկնի այդ թակարդը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031