ԻՀՊԿ-ին հարող Tasnim լրատվական գործակալության կայքում հրապարակվել է Կովկասի հարցերով փորձագետ Մեհդի Թաբրիզիի հոդվածը՝ «Խաղաղություն Հարավային Կովկասում. շատ հեռու և շատ մոտիկ» վերտառությամբ:
Հոդվածում հեղինակը գլխավորապես անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցում առկա խնդիրներին, կողմերի առաջ տարած քարտեզների բովանդակությանը:
Թաբրիզին ներկայացրել Ռուսական կայսրության կազմում Կովկասի վարչական բաժանումը, ընդգծել, որ մինչև 1918թ. Արաքսից հյուսիս Ադրբեջան անունով կազմավորում գոյություն չի ունեցել, իսկ Հայաստանն այդ ժամանակ վերականգնել է իր պետականությունը: Հեղինակը շեշտել է, որ Ադրբեջանը չի համաձայնում սահմանազատումն իրականացնել 1975թ. քարտեզներով և անկլավներ է պահանջում ՀՀ-ից, ինչն ավելի է բարդացնում խաղաղության ձեռքբերումը:
Region Monitor
Կարդացեք նաև