Լրահոս
Օրվա լրահոսը

Որդեգրել հնարավոր է, հրաժարվել` ոչ

Հունվար 25,2024 15:05

2024 թվականը հիրավի մեծ իրադարձությունների տարի է: Լինենք լակոնիկ: Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գահավիժում է: Դրան զուգահեռ՝ բազմաթիվ ուժեր պատրաստվում են իշխանություն վերցնելուն: Այստեղ, սակայն, առաջ է գալիս գլխավոր թեզը: Այն թեզը, որն ուրացողները երբեք չեն կարող տեսնել իշխանության երեսը: Նիկոլին կարող են հեռացնել նրանք, ովքեր կպայքարեն հանուն իշխանափոխության, այլ ոչ թե իշխանության համար: Դա քաղաքական սուրբ գրքի գլխավոր մեղքն է, որը գործում են բազմաթիվ ուժեր` առաջ քաշելով իրենց անձնական ամբիցիաները, իրենց աստվածներին: Այդ ուժերը պատրաստ են մերկացնել իրենց սրերը միայն իրենց առաջնորդների և իրենց անձնական շահի համար, այլ ոչ թե չարի դեմ միասնական պայքար մղելու նպատակով:

Այդ իրողության ճանապարհին տևական ժամանակ է, ինչ արթնացել է քաղաքական խանդ: Փաստացի 2018 թվականին մերժված ՀՀԿ-ն, որը վերջին 6 տարիների ընթացքում ինքնամաքրվել է և սատարել բոլորին հանուն իշխանափոխության, բայց ոչ իշխանություն վերցնելու համար, դարձել է շատերի կոկորդի ոսկորը: Առկա են մի շարք պատճառներ:

Նախանձ առ այն, որ ՀՀԿ-ն ոչ միայն չվերացավ քաղաքական դաշտից, չքանդվեց, այլ ընդհակառակը` պահպանեց իր կուսակցական ամուր համակարգը, թարմացրեց քաղաքական զինանոցը երիտասարդներով, իսկ ավագ սերնդից մնացին նրանք, ովքեր պետության հանդեպ ունեն նույնքան հանցանք, որքան ՀՀ ցանկացած քաղաքացի: ՀՀԿ-ն բոլոր իր մեղքերով հանդերձ ունի գլխավոր օրակարգ` ինքնիշխանության պահպանում: Ոչ գուբերնիա, ոչ վիլայեթ:

Փաստացի՝ այս իրողություններից ելնելով իրենց ընդդիմադիր հռչակած մի շարք ուժեր սկսել են պայքարել ոչ թե Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի, այլ անձամբ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ: Այս պայքարը ոչ այլ ինչ է, քան սեփական պատմությունը հիշեցնելու և ծաղրելու միջոց:

Եկեք գնանք մի փոքր հետ:

Փաշինյանին 2018 թվականին ողջունած, սատարած, անվերապահ աջակցություն հայտնած, իր կողքը կանգնող և հերոսացնող ուժերը, անձինք, այսօր իրենց հռչակել են ընդդիմություն: Եկեք նայենք շատ պարզ` սեփական երեսը, գաղափարները չունեցողները, ովքեր կարող են դավաճանել իրենք իրենց` կանգնելով նրա կողքին, ովքեր երկար տարիներ իրենց հայհոյում և քննադատում էր, վաղը, ունենալով իշխանություն կարող են դառնալ որևէ մեկի խամաճիկը և զրկել Հայաստանին իր սուվերենությունից: Ոմանք դաշտ են մտել արդեն խալոպի և նազիր-վեզիրի տեսքով:

Այդ օրակարգը դատապարտված է ձախողման: Նիկոլին որդեգրածները չեն կարող հրաժարվել իրենից և կապել իրեն ՀՀԿ-ի և անձամբ Սերժ Սարգսյանի հետ:

Նրանք, որոնց համար իշխանություն ունենալը թանկ է ամեն ինչից, չեն կարող պայքարել այդ իշխանության համար և դատապարտված են ձախողման:

Սերժ Սարգսյանը համբերատար է, չնայած անձամբ ես այդ համբերության կողմնակիցը չեմ: Սերժ Սարգսյանը ներողամիտ է, չնայած այդ ներողամտության գլխավոր հակառակորդներից մեկը ես եմ: Ժամանակը իր տեղը կգցի ամեն ինչ: 2024 թվականը մեծ իրադարձությունների տարի է: Որդեգրել հնարավոր է, հրաժարվել` ոչ: Պատրաստվեք Նիկոլի քաղաքական հայրեր և մայրեր, ձեր որդին հեռանալու է ձեզ հետ միասին:

Հայկ ԴԵՐԶՅԱՆ

Լուսանկարը՝ Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031