Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով այսօրվա դատական նիստը չկայացավ Աղվան Հովսեփյանի չներկայանալու պատճառով:
Նիստի քարտուղարը զեկուցեց, որ Աղվան Հովսեփյանի դատապաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանի աշխատակազմին հեռախոսազանգով տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը շարունակում է բուժումը Իզմիրլյան բ/կ-ում, ուստի չի կարող ներկայանալ սույն դատական նիստին: Դատարան է մուտքագրվել Իզմիրլյան բ/կ-ից բժշկական տեղեկանք, որով հայտնել են, որ Աղվան Հովսեփյանը ստացիոնար բուժվում է Իզմիրլյան բ/կ-ի վերականգնողական բաժանմունքում:
Նկատի ունենալով, որ ստացված տեղեկանքի համաձայն Աղվան Հովսեփյանը գտնվում է բժշկական կենտրոնում, ինչով պայմանավորված դատական նիստին չէր կարող ներկայանալ եւ այդ մասին տեղեկացվել են դատավարության մասնակիցները, դատավոր Տիգրան Դավթյանը (լուսանկարում) այսօրվա դատական նիստը հետաձգեց եւ հաջորդ նիստը նշանակեց փետրվարի 1-ին, ժամը 11:00-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ