Լրահոս
Օրվա լրահոսը

Երանի՜ մի օր պարզապես չունենանք թշնամիներ. Կարեն Անդրեասյան

Հունվար 25,2024 13:38

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի լավ բան N6

Հայաստանը մենակ չէ:

2020-2022-ի դաժան մենությունը փշրեց մեր բոլոր աշխարհաքաղաքական միֆերը: (Լևոն Տեր-Պետրոսյանը 1996 թվից էր ասում, որ Հայաստանը Արցախի հարցում չունի դաշնակիցներ): Մեր քաղաքական միտքը վայրէջք կատարեց իրականություն և նոր հայացքով վերադարձավ իր իսկ հարևանությանը:

Եվ մինչ մեր հիմնական դաշնակիցը ստիպված սևեռվել էր Ուկրաինայի վրա, Իրանը կասեցրեց մի շարք ոտնձգություններ, Հնդկաստանը զենք տրամադրեց, ԵՄ-ն սահմանային դիտորդներ ուղարկեց, Ֆրանսիան, դեռևս սիմվոլիկ, զենք ու փող տվեց, ԵԽԽՎ-ն սանկցիա կիրառեց Ադրբեջանի դեմ, իսկ ԱՄՆ-ն ու Վրաստանը դեռ փորձում են խաղաղության հակել մեր թշնամիներին:

Երանի՜ մի օր պարզապես չունենանք թշնամիներ: Դրա համար պետք է զորեղ բանակ ու դիվանագիտություն, այդ երկուսի համար` ուժեղ տնտեսություն, իսկ վերջինիս համար էլ` արդար դատարան: Մի խոսքով, բոլոր ճանապարհները տանում են դատարան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031