«Ինձ չի հետաքրքրում՝ ԱԱԾ-ն կխայտառակվի, թե՞ չի խայտառակվի։ Ինձ մտահոգում է հարցը, որ Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ, որոնք տարբեր առիթներով թուրք-ադրբեջանական գործակալական ցանցի տպավորություն են թողնում իրենց արտահայտած մտքերով ու վարքագծով, արդյոք սա ազգային անվտանգության համար սպառնալիք չէ»- այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նա նշեց, որ թողնելով այս ամենը՝ ԱԱԾ-ն հայրենանվեր գործունեությամբ զբաղվող անձանց է հետապնդման ենթարկում։
Նշենք, որ Արծվիկ Մինասյանն ու փաստաբան Ռուբեն Մելիքյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձան Վարչական դատարանի որոշմանը՝ սփյուռքահայեր Մուրադ Փափազյանի եւ Մասիս Աբրահամյանի վերաբերյալ։
«Ազգային անվտանգության ծառայությունն իսկապե՞ս մտահոգված է ազգային անվտանգության հարցերով, իմ ասածը սա է։ Եկեք քննարկենք այդ հարցերը եւ լուծում գտնենք»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա հավելեց․ «Իմ նպատակն ԱԱԾ-ին խայտառակելը չէ, իմ նպատակը ՀՀ անվտանգությունը պատշաճ հողի վրա ապահովելն է եւ իմ հայրենակցի իրավունքի պաշտպանումը, որը մտահոգված է ՀՀ անվտանգության համար»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ