Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ռաիսի. Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև անվտանգային համագործակցությունն այս տարածաշրջանի համար անվտանգություն կապահովի

Հունվար 25,2024 13:16

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

Անկարայում կայացել է Իրանի ու Թուրքիայի տնտեսական համագործակցության հարցերով գերագույն խորհրդի 7-րդ նիստը:

🔸Նիստի ընթացքում երկկողմ օրակարգային հարցերից զատ, քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները:

🔸Գազայի առնչությամբ Իրանի նախագահը հերթական անգամ շեշտել է Իսրայելի հետ տնտեսական ու քաղաքական հարաբերությունների խզման անհրաժեշտությունը:

🔸Անդրադառնալով Կովկասին՝ Իրանի նախագահը նշել է. «Աշխարհի ցանկացած վայրում, այդ թվում՝ Սիրիայում, Կովկասում ԱՄՆ և Արևմուտքի ներկայությունը անվտանգություն չի ստեղծել և չի ստեղծելու։ Իրանն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնագրին և համոզված է, որ Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև անվտանգային համագործակցությունն այս տարածաշրջանի համար անվտանգություն կապահովի»։

🔸Նիստի ավարտին ընդունված համատեղ հայտարարությունում ևս հիշատակվել է Կովկասը: «Երկու երկրները, ընդգծելով Կովկասում երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը, տարածաշրջանային 3+3 հարթակը գնահատել են որպես անդամ երկրների միջև կառուցողական համագործակցության ու երկխոսության համար հարմար հարթակ»,- նշվել է հայտարարությունում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031