Գյումրիի ավագանու «Զարթոնք» խմբակցության նախկին ղեկավար Վարդևան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Սիրելի գյումրեցիներ,
«Զարթոնք» խմբակցությունից դուրս գալու և որպես ավագանու անկախ անդամ հանդես գալու որոշումս բացառապես պայմանավորված է գործող Ավագանու կազմում առավել արդյունավետ աշխատելու նպատակադրվածությամբ:
Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին՝ «Զարթոնք» խմբակցությանը, որը, լինելով քաղաքական փոքրամասնություն, փորձել է անել առավելագույնը համայնքի խնդիրների վեր հանման և լուծման տեսանկյունից: Ինչ վերաբերում է որոշմանս հետ կապված աճող հետաքրքրությանը, պիտի ասեմ միայն, որ Գյումրիի ավագանու կազմում այս տարբերակով երկուստեք ավելի ազատ կլինի գործելաոճը և աշխատանքի արդյունավետությունը:
Կարդացեք նաև
Որպես ավագանու անդամ իմ աշխատանքային գործունեության ձևը և մոտեցումը մնում են անփոփոխ, իսկ համագործակցությունը քաղաքական իմ գործընկերների հետ շարունակում է մնալ ի շահ քաղաքի և գյումրեցիների: Ինչ վերաբերում է թիմին, ապա չի կարող առաջանալ որևէ հարց թիմի ձևակերպման հարցում, քանզի իմ թիմակից եմ համարում բոլոր այն մարդկանց, ովքեր գործում են ի շահ Գյումրիի: