Լրահոս
Օրվա լրահոսը

Կերկարացնե՞ն հայ գերիների կալանքը. «Հրապարակ»

Հունվար 25,2024 11:19

Սեպտեմբերից Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական 8 ղեկավարների կալանքի ժամկետը լրանում է:

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշեց, որ դեռ պարզ չէ, թե ինչ քայլեր կանի ադրբեջանական իշխանությունը:

«Կան օրենսդրական կարգավորումներ, եթե նախաքննությունն ավարտված չէ, եւ կա իբրեւ թե նոր ապացույցներ ձեռք բերելու անհրաժեշտություն, ապա դատարանին կալանքը երկարացնելու միջնորդություն կներկայացվի: Այն կարող է լինել 1, 2, 3 ամսով, ցուցե՝ ավելի շատ: Այս պահին չկան հստակ տեղեկություններ, սակայն կարծում եմ՝ առաջիկայում գործերի ընթացքը պարզ կլինի: Հավանական եմ համարում՝ թեկուզ կրճատված, սակայն կալանքի երկարացումը: Դեռ որոշակի բեմադրություններ են պահանջվելու, նախքան դատավարությունը»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031