Լրահոս
Օրվա լրահոսը

Շշմած է ժողովուրդը: Չի բողոքում, չի ընդվզում, մեկ-մեկ հայհոյում է. «Ազգ»

Հունվար 25,2024 11:13

Ինչպես ասվեց՝ օրը նոր, անհեթեթությունը՝ նոր: Նախորդ օրը թեման «նոր Սահմանադրությունն» էր, երեկ՝ «հայրենիքը պետություն չէ, պետությունն է հայրենիք» բառախաղացությունը, այսօր՝ «ոչ թե հայ ժողովրդի, այլ Հայաստանի՛ պատմություն», վաղը կարող է լինել՝ «լավագույն ինքնապաշտությունը պաշտպանված չլինելու մեջ է», կամ՝ «թշնամու հողը պաշտպանելը ավելի լավ է, քան քո սեփականը», եւ կամ՝ «խաղաղությունը միշտ հաղթում է պատերազմին», ու նման բաներ:

Շշմած է մեր ժողովուրդը, տարուբերվում է թանկարժեք ցնցուղի ու դյուրաբեկ կախիչի, տնտեսական բարձր ցուցանիշների ու սեփական գրպանի դատարկության միջեւ, գովեստ ու շնորհակալություն է ստանում հարկերը վճարելու համար, մինչդեռ չվճարողներին չի տեսնում բանտում, ոչ էլ…

Շշմած է ժողովուրդը: Չի բողոքում, չի ընդվզում, մեկ-մեկ հայհոյում է եւ… սպասում է նրան, որն այդպես էլ չի գալիս: Շշմած ու լուռ է ռազմիկը, գնդապետն ու զորավարը, բանակն ամբողջ, ուզում է հասկանալ իր գոյության իմաստը, իր անելիքի էությունը, ձեռքին զենք ունենալու նպատակը:

Շշմած են մեր պատմաբանները, ազգագրագետները, աշխարհագրագետները, ողջ Ակադեմիան: Զգուշավո՜ր են, վախենում են կորցնեն աշխատանք, տիտղոս, թոշակ ու պարգեւ:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031