Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) երեկ քվեարկությամբ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար ընտրեց Միշել Օ՛Ֆլայերթիին։ Նա կպաշտոնավարի 6 տարով՝ 2024-ի ապրիլի 1-ից։
Մարդու իրավունքների հանձնակատարի քվեարկությունն ընթացել է երկու փուլով՝ արդյունքում 104 ձայնով Միշել Օ՛Ֆլայերթին ընտրվել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար։
Նա աշխատել է որպես Եվրոպական միության հիմնարար իրավունքների գործակալության տնօրեն, իսկ նախկինում որպես Մարդու իրավունքների պրոֆեսոր և Իռլանդիայի ազգային համալսարանի Մարդու իրավունքների իռլանդական կենտրոնի տնօրեն, Հյուսիսային Իռլանդիայի Մարդու իրավունքների հանձնաժողովի գլխավոր հանձնակատար և որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի անդամ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ