Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանքը դատարանը հերթական անգամ երկարաձգել է 2 ամսով։ Այս մասին մեզ ասաց Բազեյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։
Բազեյանին ու «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության յոթ անդամներին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, թե Բազեյանն ու մյուսները Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ են կազմակերպել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել ավարտին հասցնել, այսինքն՝ ԱԱԾ-ն բացահայտել ու կանխել է։
Ձերբակալումից երկու օր անց՝ սեպտեմբերի 26-ին, Բազեյանն ու մյուս մեղադրյալները կալանավորվեցին, եւ մինչ օրս, բացառությամբ գործով անցնող եւս մեկ հոգու, բոլորը գտնվում են անազատության մեջ։
Պաշտպանին հարցրինք՝ բոլոր մեղադրյալները հարցաքննվե՞լ են, կա՞ն իրարամերժ ցուցմունքներ, ինչ-որ մեկը Բազեյանի դեմ ցուցմունք տվե՞լ է։ «Այդ մի հոգին է, որ բոլորի դեմ ցուցմունք է տալիս, նա ազատության մեջ է»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ նրան եւս առաջադրված է այն նույն մեղադրանքը, որը վերաբերում է գործով անցնող մյուս անձանց։
Կարդացեք նաև
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: